Դուք հանձնել եք միջանցքը, պարզապես մինչև մատների դող վախենում եք ասել ճշմարտությունը․ Արման Աբովյան

6 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրել է․

«Լսե՞լ եք վերջին «թավշյա» նորությունները։
Այսպես՝ Թրամփը խոսում է միջանցքի մասին, ալիևն ու էրդողանը՝ «քաղցր զույգը», խոսում են միջանցքի մասին, բոլորը խոսում են միջանցքի մասին, իսկ հայաստանյան թավշյա իշխանությունները մոլագարի համառությամբ շարունակում են պնդել հակառակը։
Լավ, ենթադրենք՝ նրանք ճշմարտությունն են ասում։ Այդ դեպքում ինչո՞ւ թավշիստները չեն խոսում այն մասին, թե ով է իրականացնելու սահմանային և մաքսային գործընթացները։ Ով՝ ուղիղ։
Ո՞վ է դրոշմադրոշմելու փաստաթղթերը և անձնագրերը։
Այս հարցին մենք երբեք պատասխան չենք լսի իրենցից։
Բայց պատասխանը իրականում երեսին է․ դատելով իշխանությունների բոլոր “շուստրի” բառախաղերից և “կռուտիտներից”՝ Հայաստանի իշխանությունները չեն ստուգելու Հայաստան մուտք կամ ելք գործող ադրբեջանցիներին, առավելագույնը կստանան տեղեկություն «Թրամփի աութսորսերներից», ինչը նշանակում է, որ եթե ադրբեջանցին ուղիղ վերահսկողության չի ենթարկվում ՀՀ սուվերեն տարածք մուտք և ելք գործելիս , ապա դա ՄԻՋԱՆՑՔ Է։ Կրկնեմ , ճանապարհ չէ, մայրուղի չէ, “մսով պեռաշկի” չէ, այլ միջանցք է։
Վերջ։
Սակայն նույնիսկ այս ակնհայտ իրավիճակում թավշիստների չէին լինի իրենք, եթե չհարձակվեին ու չսկսեին մեղադրել նրանց, ովքեր փաստերով ցույց են տալիս, որ իրենք հանձնել են միջանցքը՝ «փաստերի խեղաթյուրման» և քաղաքական մազոխիզմի մեջ։
Հիմարություն ՞։ Բթացու՞թյուն։ Սուտ՞։
Ճիշտ այդպես։
Որովհետև հակառակը ապացուցել նրանք չեն կարող․ ավելի ճիշտ իրավունք չունեն , քանզի նրանց Բաքվից իրենց «կառուցողական գործընկերը» անմիջապես «ա-տա-տա» կանի։
Եվ երբ նայում եմ նրանց այդ անիմաստ ջանքերին՝ «անհնարինը հնարավոր դարձնելու» փորձերին, հիշում եմ, թե ինչպես 2018-2019 թվականներին բառացի նույն իրավիճակ էր, իրենք կոկորդները պատռում էին, ծաղրում մարդկանց, երբ վերջիններս ասում էին, որ իրենք հանձնելու են Արցախը։ Այդ մարդկանց անվանում էին նույնիսկ ժողովրդի թշնամիներ՝ միայն նրա համար, որ նրանք մատնանշում էին ակնհայտը։
Իսկ ի՞նչ եղավ վերջում։
Արդյունքում հանձնվեց ոչ միայն Արցախը, այլև ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի կողմից Հայաստանի հետևողական գաղութացման գործընթացը։
Ուրեմն խմեք սառը ջուր և հանգստացեք․ դուք հանձնել եք միջանցքը, բայց պարզապես մինչև մատների դող վախենում եք ասել ճշմարտությունը և սուտ եք խոսում, սուտ, սուտ, որովհետև շուտով ընտրություններ են, և դուք վախենում եք , որ նույնիսկ ձեր ամենաահեղեն հետևորդները ձեզանից երես են թեքելու։
Ահա, սրանով էլ բացատրվում են ձեր բոլոր հիստերիաները և մարդկանց համոզելու փորձերը, որ սևը սպիտակ է։
Արդեն զզվանք է առաջացնում այս թավշյա լորձանքը բաղկացած ստից ու մանիպուլյացիաներից, որով դուք քսմսել եք ողջ տեղեկատվական դաշտը»։

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...