Փաշինյանի մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման․ Արծվիկ Մինասյան

3 Սեպտեմբերի, 2025

Իր մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման, և ես վստահ եմ՝ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2026 թվականին գործող ընդդիմադիրներին ժոովուրդը ուղարկելու է քաղաքական աղբանոց:

Հարցին՝ չի կարծում, որ իշխանբության մատնանշած խաղաղության հետևից հանրությունը կգնա ու նորից ՔՊ-ին կընտրի, Մինասյանն ասաց.

«Բայց խաղաղություն չկա այդտեղ, այդտեղ կա կեղծ թեզ: Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, խաղաղությո՞ւն է, չէ՞, ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա»։

Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ խաղաղություն ուզողն այսօրվա ազգային ընդդիմադիր հատվածն է:

«Ազգային ընդդիմությունն ավելի շուտ և շատ է ուզում խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը պիտի հիմնված լինի քո ազգի հարգանքի վրա, քո ազգի ապրելու իրավունքի սկզբունքի միջազգային ամբողջական համակարգի գործադրման սկզբունքի վրա, այլ ոչ թե ուղղակի օրվա իշխանության ցանկությունների և հայտարարությունների»,- ասաց նա։

Մինասյանը պնդեց, որ այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ամբողջ էությամբ մերժում է սրանց:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...