Թուրքիան փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար

29 Օգոստոսի, 2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար և արգելել է թուրքական նավերի մուտքը Իսրայելի նավահանգիստներ։

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ, մենք թույլ չենք տալիս թուրքական նավերին մուտք գործել Իսրայելի նավահանգիստներ։ Մենք թույլ չենք տալիս իսրայելական ինքնաթիռներին մուտք գործել մեր օդային տարածք։ Չկա որևէ այլ երկիր, որն ամբողջությամբ դադարեցնի առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելը խոչընդոտում է Գազայում մարդասիրական օգնության բաշխմանը՝ «օգտագործելով սովը որպես զենք»։

«Իսրայելը շարունակում է իրականացնել պետական ​​ահաբեկչություն։ Գազայում ցեղասպանությունը խորանում է», — ասել է Ֆիդանը։

Թուրքիայի իշխանությունները նախկինում հայտնել էին, թե հանրապետությունը ամբողջությամբ դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ 2024 թվականի մայիսին։

Նմանատիպ նյութեր

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...