Դուք՝ բոլորդ, ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը. Հայկ Դեմոյան

28 Օգոստոսի, 2025

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, որում ասվում է․

«Այս նամակը հասցեագրում եմ թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, քանզի հենց իրենց են ուղղված ստորև ներկայացված բոլոր մեղադրանքներն ու գնահատականները:

Դուք գերադասեցիք լռել, քաջատեղյակ լինելով, թե ինչերի միջով էր անցել հաստատությունը և ինչ հանցագործություններ էին կատարվել թանգարանի անվան տակ՝ վերջին 15 տարիների ընթացքում: Տեղյակ էիք, բայց գերադասեցիք դառնալ «թավշյա հեղափոխություն» կոչված ազգային խայտառակության կցորդ-կամակատարները:

Դուք լուռ ու մունջ համակերպվեցիք այն փաստի հետ, որ «թավշյա» հանցախումբը ձեզ վրա վերակացու նշանակի մի ազգագրագետի, ով ստորացնելով առաջին հերթին ձեզ, հայտարարեց, որ ինքը «20-րդ դարասկզբի իրադարձությունների մասնագետ չի»:

Դուք գերադասեցիք հանուն աշխատավարձի ու կառավարական դրամաշնորհների, լռությամբ տանել ու չարձագանքել Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հայտարարությունները, քաջ իմանալով, թե մասնագիտական ինչ գնահատական ու սահմանումեր կարելի էր տալ ժխտողականության երևույթին, որի դեմ պայքարը ձեր աշխատանքային առաջնահերթությունը պետք է լիներ:

Անցել է մեկ շաբաթ ու դուք անարձագանք եք թողել Նիկոլ Փաշինյանի՝ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության գործում ոճրագործ կողմի հետ հանցավոր համաձայնության գալու և Արցախը հայազրկելու ցինիկ հայտարարությունը: Ու՞ր մնաց ձեր «Այլևս երբեք» կարգախոսը, որտե՞ղ ու ինչ հանգամանքներում մոռացաք, որ նահատակների հիշատակը ոգեկոչելու ու պաշտպանելու առաջնագիծը հենց ձեզ էր վստահված:

Դուք գերադասեցիք գրավադրել ձեր մասնագիտական խիղճն ու արժանապատվությունը, գիտնականի ազատությունն ու ազատամտությունը, վերածվելով ցեղասպանության մեջ իր հանցակցության մասին բացահայտորեն հայտարարող իշխանության ներկայացուցիչների մուճակներն ու մույկերը փայլեցնող անդեմ էակների:

Դուք ցեղասպանության մեջ մեղսակից կառավարությունից ստացած աշխատավարձն ու պաշտոնը վեր դասեցիք պատվից ու արժանապատվությունից, քծնանքն ու ծառայամտությունը դարձնելով ձեր հիմնական ինքնությունը:

Ես փորձում եմ բացատրություն գտնել ձեր կյանքի ու ինքնության նշաձողերի կտրուկ անկման պատճառների վերաբերյալ, փորձում եմ զայրանալ, սակայն չեմ կարողանում, քանզի ամոթի զգացումը այնքան զորեղ է, որ իմ մեջ խեղդում է զայրույթի պոռթքումը: Շատերիդ ժամանակին աշխատանքի եմ ընդունել (որոշներին՝ երկու անգամ) ու փորձել ենք միասնաբար աշխատանքային միջավայր ստեղծել, անցել ենք կարևոր ու պարտավորեցնող մի առաքելություն իրականացնելու ճանապարհով, գրքեր ու ատենախոսություններ պատրաստել, աշխարհի տարբեր երկրներում ցուցադրություններ կազմակերպել, ուրախացել ու տխրել միասնաբար:

Այսօր ձեր իրական արժեքը որպես ցեղասպանագետ-գիտնականի զրոյացված է: Ու՞մ են պետք ձեր հոդվածներն ու գրքերը, եթե չունեք ազատ խոսելու և մասնագիտական խղճի դրդմամբ բյուրավոր նահատակների հիշատակը պղծող ապիկարների դեմ դուրս գալու համարձակություն ու բարոյականություն:

Այսօր դուք, այո´, հենց դուք եք լծվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծող ու ավերող իշխանություններին պաշտպանելու անամոթ ու անպատվաբեր գործին, այն դեպքում, երբ բոլորին հասկանալի ու պարզ է, թե ինչ հետևանքների է դա հանգեցրել:

Դուք՝ բոլորդ, ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը, ի ցույց դնելով նաև ձեր պատրաստակամությունը սեփական համոզմունքները, գիտելիքներն ու արժանապատվությունը վաճառելու համար:

Կցեք այս նամակը բոլորիդ անձնական գործերին, թող այն ուղեկցի ձեր ողջ կյանքում: Թող դրան հասու դառնան ձեր ժառանգներն ու հարազատները և թող նրանց հայացքների մեջ անընդհատ կարդաք բոլոր այն հարցերը, որոնք շարադրեցի այս նամակում:

Նողկանքով ու ամոթի գերագույն զգացումով

Ժամանակին ձեր՝

Հայկ Դեմոյան»։

Նմանատիպ նյութեր

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն, ըստ Վենեսուելայի տեղեկատվության նախարարության հրապարակած տվյալների, հասել է 3342-ի։ Տուժածների թիվը կազմում է 16 հազար 470 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ...

Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ

Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. փաստաբան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. փաստաբան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանըը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։...