Փ​աշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան

26 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղության վերաբերյալ մի շարք մոլորեցնող և պարտվողականհայտարարություններով։  Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից հետո Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե խաղաղություն է բերել Հայաստան։ Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշվեք ձեր հավերը, նախքան դրանց ծնվելը»։

Այլ կերպ ասած՝ մի՛ շտապեք վաղաժամ եզրակացություններ անել։ Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։

Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց.

«Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած  վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։ Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»:

Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել: Ամենաանզգա ձևով Փաշինյանը հորդորեց հայերին դադարեցնել 2020 թվականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը. «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»։

Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետևյալն է՝ «Կերեք, խմեք, քեֆ արեք…»։ Փաշինյանն անտեսեց 2021-2022 թվականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը՝ պնդելով, թե կան նաև ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ՝ նախքան Ալիևի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտորեն հույս հայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կլուծվի ապագա սահմանազատման ժամանակ։ Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը:

Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը: Վերջին սադրանքով, Փաշինյանը համարձակվեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանության դեմ, եթե նրանք դեմ են իր կողմից Արցախի հանձնմանը։ Հակառակ դեպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրություն է, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցախույզեր։ Ցավոք, մարդիկ լիովին հիասթափվել են և չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ քաղաքական հարցերի հետ։

Փաշինյանը նսեմացրեց Ղարաբաղյան պայքարը՝ կեղծորեն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստորեն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպես «գործիք» օտար տերությունների համար, երբ 2019-ին հայտարարել է․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարավոր վերադարձը իրենց հայրենիք և նույնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգավոր է, վնասակար Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների համար և «երկու պետությունների միջև դառնալու է լարվածության նոր աղբյուր»։ Նա բացահայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։

Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։ Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։ Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...