Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր

26 Օգոստոսի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես․ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2025 թվականի փետրվարի 22-ին ընդունել են ՆԳՆ 150 ստորաբաժանումներում տեղադրված ջեռուցման համակարգերի համար գազի անվտանգության ազդանշանային համակարգերի տեղադրման աշխատանքների մրցույթում տվյալ առևտրային կազմակերպությանը հաղթող ճանաչելու գործընթացը կաշառքի դիմաց կազմակերպելու առաջարկը, որից հետո կազմակերպության տնօրենից որպես կաշառք պահանջել են կնքվելիք պայմանագրի շրջանակում մատակարարվող մեկ միավոր համակարգի՝ 96.000 ՀՀ դրամով տեղադրումից 10 տոկոսը՝ 9.600 ՀՀ դրամը։

Բացի այդ, նշված պաշտոնատար անձանցից մեկը ՆԳՆ կարիքների համար նյութական միջոցի ձեռքբերման համապատասխան մրցույթում մեկ այլ  առևտրային կազմակերպությանը հաղթող ճանաչելու գործընթացն ապահովելու համար 2024 թվականին կազմակերպության տնօրենից ստացել է կաշառք:

ՀՀ ՆԳՆ պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված կազմակերպության տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...