Հայաստանում արձանագրվել է 3.9% գնաճ

25 Օգոստոսի, 2025

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն`  2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները  աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝  հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլը՝ 67.3%- ով։

Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գներն` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։

Նման գնաճի միտումները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում, խորացնում են սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2024թ.» զեկույցի համաձայն՝ 2023թ․ տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսերի 42.9%-ը ուղղվում է սննդին, իսկ 32.8%-ը՝ ծառայություններին։ Ոչ պարենային ապրանքների բաժինը կազմում է 19.4%, ծխախոտի գնումը՝ 4.5%, իսկ անկոհոլային խմիչքները՝ 0.4%։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի վերլուծությանմբ՝ այս թվերը վկայում են այն մասին, որ բնակչության եկամուտների մեծ մասը ծախսվում է կենսական անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ կրթությանը, ժամանցին կամ խնայողություններին  ուղղվող գումարները մնում են սահմանափակ։

Երբ բնակչության եկամտի գրեթե կեսը ծախսվում է սննդի վրա, նույնիսկ փոքր գնաճն անմիջական ազդեցություն է ունենում նրանց կյանքի որակի վրա։

2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294 621 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.6 տոկոսով, իսկ  2025 թվականի հունիսին այն  կազմել է 297 624 դրամ։

Որոշ ոլորտներում աշխատավարձերի մակարդակը զգալիորեն ցածր է երկրի միջին ցուցանիշից՝ մասնավորապես․ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 148 014 դրամ, Սպասարկման այլ ծառայությունների ոլորտում՝ 150 351 դրամ, Մշակույթ և արվեստի ոլորտում՝ 159 520 դրամ, իսկ կրթության ոլորտում՝ 166 118 դրամ։

Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 146 355 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Սյունիքի մարզում՝ 306 283 դրամ։ Երևանում այն  կազմել է ՝ 298 879 դրամ։

Թեպետ 2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արձանագրվել է միջին ամսական անվանական  աշխատավարձի աճ, ապրանքների և ծառայությունների թանկացումը շարունակում է պատճառ հանդիսանալ աշխատողների իրական եկամուտների ցածր մակարդակի պահպանմանը։

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին աղքատության մակարդակը գնահատվել է 23.7%, ինչը 1.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի ցուցանիշից։ Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.1%՝ նվազելով 0.1 տոկոսային կետով։ Վարձու աշխատողների շրջանում աղքատության մակարդակը կազմել է 19.4%։

Աղքատության տարածվածությունը տարբերվում է ըստ բնակավայրերի։ Քաղաքային բնակավայրերում այն կազմել է  21.5%, իսկ գյուղական բնակավայրերում 27.0%։ Երևանում այն կազմել է 17.9%։

Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 43.1%, իսկ ամենացածրը՝ Սյունիքի մարզում՝ 7.0%։

2025թ. թվականի  երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  կազմել է 81 680.9 դրամ, ինչը բարձր է նվազագույն աշխատավարձի չափից։ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 64 713.9 դրամ։

Նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները Հայաստանի Հանրապետությունում որևէ օրենքով կամ այլ իրավական ակտով ընդունված չեն (պաշտոնապես սահմանված չեն) ։

Աղքատության մակարդակի կրճատման, աշխատողների և նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացման,  ինչպես նաև երկրում արժանապատիվ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է պաշտոնապես սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ինչպես նաև ընդունել  աշխատավարձի ինդեքսավորման կարգ, ինչը, սահմանված է դեռևս  2004 թվականին ընդունված  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածով։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...