Փարիզում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Մակրոնին քննադատելուց հետո

25 Օգոստոսի, 2025

Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշները երկուշաբթի կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ նա նամակ էր գրել նախագահ Մակրոնին՝ քննադատելով Ֆրանսիայի կառավարությանը՝ հակասեմականության աճի դեմ պայքարելու հարցում անբավարար ջանքերի համար: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անընդունելի համարելով դեսպանի դիտողությունները։

Ազգությամբ հրեա Չարլզ Քուշները, որի որդին՝ Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, բաց նամակ էր գրել նախագահ Մակրոնին՝ մտահոգություն հայտնելով Ֆրանսիայում հակասեմականության աճի և «դրա դեմ պայքարելու համար կառավարության կողմից բավարար գործողությունների բացակայության» վերաբերյալ: Քուշները նշել է, որ հրեաների նկատմամբ ատելությունը Ֆրանսիայում աճում է Գազայի պատերազմից ի վեր։

Wall Street Journal-ում հրապարակված նամակում դեսպանը նախագահ Մակրոնին կոչ էր արել մեղմացնել Իսրայելի նկատմամբ իր քննադատությունը և մեջբերել հակասեմականության օրինակներ, որոնք, նրա խոսքով, «երկար ժամանակ խաթարել են ֆրանսիական կյանքը»: Դիվանագետը պնդում է, որ Ֆրանսիայում ոչ մի օր չի անցնում՝ առանց հրեաների դեմ հալածանքների։

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը

Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը։ Դիմելով ներկաներին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքին կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման առանցքային տարրերից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է...

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն...

Սատարելով՝ խանգարենք

Սատարելով՝ խանգարենք

Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու...

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...