«Սա պարզապես անգործություն չէ։ Սա՝ քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ «2025-ի ընթացքում Աշոցքում գրանցվեցին բրուցելյոզի տարածման բազմաթիվ դեպքեր։ Մի շարք բնակավայրերում հարյուրավոր խոշոր եղջերավորներ մորթի են ենթարկվել, տասնյակ ընտանիքներ զրկվել են ապրուստի միջոցից։ Պատկան մարմինները ձևացնում են, թե արտակարգ ոչինչ չի պատահել։ Գյուղացին մնացել է միայնակ՝ իր խնդիրներով»,- իր խոսքում ասել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունները պարտավոր են Աշոցքի ֆերմերներին փոխհատուցել նյութական վնասները։
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...




