Ինչ է հայտարարագրել գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ»

22 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը գույքային բարելավում է գրանցել 2024 թվականին։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, որոնցից է Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գաղտնալսման գործը։ Նա այն դատավորն է, որը պետք է կալանք նշանակեր ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ այն դատավորը, որ «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց կալանքի փոփոխման բոլոր միջնորդությունները մերժեց։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։

Տրանսպորտային միջոցներ Մարգարյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 638 հազար 253 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 14 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 42 մլն 608 հազար դրամ, որից 14 մլն 693 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 3 մլն 509 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, իսկ 24 մլն 406 հազար դրամը վարկ է «Արդշինբանկ»-ից։

Վաչե Մարգարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 502 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Դատավորը վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 926 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...