Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Պապիկյանի արդեն նախկին խորհրդականի որդու մասնակցությամբ կրակոցներից

21 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Այս մասին գրել է ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու:

Այս միջադեպից հետո` արդեն օգոստոսի 14-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում, պարզաբանումների նպատակով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան տանող կամրջի տակ կրկին հանդիպում են վիճող կողմերը` երկուսն էլ մի խումբ անձանց ուղեկցությամբ: Այստեղ էլ հնչում են փոխադարձ հայհոյանքներ, միմյանց հասցվում են հարվածներ, իսկ միջադեպի մասնակիցներից մեկը հրազենից կրակոցներ է արձակում մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով էլ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նաիրիի քննչական բաժնում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ ապօրինի պահվող զենքով վնասվածքը պատճառել է 27-ամյա մի երիտասարդ, որի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվում է քրեական հետապնդում։

Օգոստոսի 18-ին երիտասարդը ձերբակալվում, ներկայացվում է քննչական բաժին և արդեն հաջորդ օրը` կալանավորվում։ Գործով կան ձերբակալված ու կալանավորված այլ անձինք ևս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նշենք, որ կալանավորվածը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի խորհրդական Արտակ Տոնոյանի որդին է։ Արտակ Տոնոյանն ազատվել է  ծառայությունից՝ սեփական դիմումի համաձայն։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...