«Երեխաները՝ երեխաների համար»․ բարեգործական միջոցառում՝ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ

19 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 18‑ին Tashir Arena-ում՝ Երևանի կրկեսի նորացված շենքում, կայացավ առաջին միջոցառումը. բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով։

Համերգը տեղի ունեցավ կրկեսի ոչ պաշտոնական բացման շրջանակում՝ որպես հատուկ միջոցառում, որը հնարավոր դարձավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ։

Իր 60‑ամյակը Սամվել Կարապետյանը որոշել էր նվիրել երեխաներին՝ ներկայացնելով երիտասարդ արտիստների համար պատրաստված նոր բեմը և տոն կազմակերպելով հատկապես նրանց համար, ովքեր առավելագույնս ջերմության և հոգածության կարիք ունեն:

Կարապետյանի խնդրանքով նոր Արենայի դռներն առաջին անգամ մեկ երեկոյով բացվեցին ավելի քան 1200 երիտասարդի համար ամբողջ Հայաստանից՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից: Հրավիրվածների թվում էին բազմազավակ ընտանիքների երեխաներ, արցախցի ընտանիքներ, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...