Իշխանությունը կադրային լրջագույն դեֆիցիտ ունի. «Հրապարակ»

19 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը կադրային լրջագույն դեֆիցիտ ունի` բազում պաշտոններ տարիներով թափուր են մնում, որովհետեւ համապատասխան կադրեր չկան, որոնցով կկարողանան համալրել այդ հաստիքները, եղածն էլ տարիներով ԺՊ են մնում, կամ փոխանցիկ կադրեր կան, որ մի տեղից հանում են տանում մեկ այլ տեղ։ Դիցուք, հունիսի 2-ից Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է:Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։ Նույնն վիճակն է Արմավիրի մարզում` հուլիսի սկզբներին Արգիշտի Մեխակյանին նշանակեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, քանի որ շուտով Էջմիածնում ընտրություններ են, եւ Մեխակյանն է ՔՊ-ի թեկնածուն:

Իսկ համայնքապետի պաշտոնը թափուր էր մնացել Դիանա Գրիգորյանի հրաժարականից հետո, եւ Արմավիրի մարզպետի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն ասում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ, դիցուք, Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է, պաշտոնակատարը, ըստ խորհրդականի, լավագույնս կատարում է մարզպետի պարտականությունները․ «Ես համաձայն չեմ, թե կադրային սով է, իմ կարծիքով՝ վարչապետը շուտով կհամալրի այդ պաշտոնը»։

Թափուր է նաեւ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը․ նախկին պաշտոնյայի` Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում տեղապահ է նշանակվել Լիպարիտ Դրմեյանը: Իսկ գրասենյակում գաղափար չունեն, թե երբ կնշանակեն նոր ներկայացուցիչ կամ ինչքան կմնան տեղապահի հույսին»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։ «Իրանը Թրամփի վարչակազմին...

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է...

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...