Պահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը․ Մհեր Մելքոնյան

18 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել  մի նախագիծ, որով առաջարկում է  նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել  և ստեղծել նոր մեկ մարզային բժշկական կազմակերպություն: Մասնավորապես նախարարությունը Շիրակի մարզում նախատեսում է «Գյումրի  բժշկական  կենտրոն», «Ախուրյանի բժշկական կենտրոն», «Արթիկի բժշկական կենտրոն» և «Արթիկի  մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Թղթի վրա՝ միգուցե ամեն ինչ գեղեցիկ է հնչում։ Մեկ կառույց, կենտրոնացված կառավարում, ռեսուրսների «արդյունավետ» բաշխում։ Իսկ իրականության մեջ սա նշանակում է՝

— Բուժօգնության հասանելիության կտրուկ անկում, հատկապես գյուղաբնակ և սոցիալապես անապահով բնակչության համար։

-Բուժաշխատողների զանգվածային գործազրկություն, տարիներով ձևավորված մասնագիտական համայնքների քանդում։

— Տարածքային անհավասարություն, երբ որոշ համայնքներ մնալու են առանց բուժսպասարկման, իսկ մյուսները՝ ծանրաբեռնված և անկազմակերպ սպասարկման պայմաններում։

— Վստահության կորուստ պետական կառավարման նկատմամբ, երբ որոշումները կայացվում են վերևից՝ առանց հանրային մասնակցության։

Գյումրին՝ հատուկ ուշադրության կենտրոնում։

Գյումրին  չի կարող և իրավունք չունի մնալ միայն մեկ բժշկական կենտրոնի հույսին։ Այդպիսի մոտեցումը ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ շատ  վտանգավոր։

Գյումրու պարագայում մեկ կենտրոնացված բժշկական հաստատությունը միայն առողջապահական կամ սոցիալական խնդիր չէ․ դա ազգային անվտանգության խնդիր է։ Արտակարգ իրավիճակի կամ բնական աղետի պարագայում մեկ կենտրոնը պարզապես չի կարող ծառայել տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Իսկ եթե այդ կենտրոնը որևէ պատճառով ժամանակավորապես չգործի՝ Գյումրին փաստացի կմնա առանց բուժօգնության։

Գյումրին պետք է ունենա առնվազն երկու լիարժեք բժշկական կենտրոն։ Սա նվազագույնն է՝ հանրային անվտանգությունը, արտակարգ իրավիճակների կառավարումը և հարյուրավոր մարդկանց կյանքերը պաշտպանելու համար։

Շիրակի մարզի տասնյակ գյուղերում այսօր մարդիկ պարզապես զրկված են որակյալ բուժօգնությունից։

-Չկան նեղ մասնագիտացման բժիշկներ,

-Գործող ամբուլատորիաները մեծամասամբ անմխիթար են, թերի անձնակազմով,

-Հիվանդը հաճախ ստիպված է տասնյակ կիլոմետրեր անցնել՝ անալիզներ  հանձնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար։

Այս խնդիրները պահանջում են համակարգային մոտեցում, լուծումներ, ներդրումներ և ռազմավարական ծրագրավորում։

Փոխարենը, ի՞նչ է անում փաշինյանական իշխանությունը։

Իշխանությունը՝ որը տարիներ շարունակ ապացուցել է իր ապիկարությունը պետական կառավարման բոլոր ուղղություններում, որոշել է այստեղ էլ գնալ նույն ճանապարհով՝

«օպտիմալացման» անվան տակ փակել, կրճատել, կենտրոնացնել և, ի վերջո, քանդել ամեն ինչ։

Սա ոչ թե արդյունավետություն է, այլ՝ հերթական անգամ բացահայտվող անհեռանկար, կառույցներ քանդող և հակապետական մոտեցում։

Սա անթույլատրելի է, հատկապես Շիրակի մարզի պարագայում։

Շիրակը Հայաստանի ամենաբարդ մարզերից է՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կլիմայական և տարածքային առումներով։ Այստեղ ոչ թե պետք է կրճատել, այլ՝ զարգացնել։

Անհրաժեշտ է պետական ռազմավարություն՝

-տարածքային բուժհիմնարկների պահպանման,

-մասնագետների  տարածքներում  ներգրավման,

-գյուղական առողջապահության վերակենդանացման ուղղությամբ։

Բայց, ավաղ, գործող իշխանությունը կրկին ընտրում է ամենահեշտ ճանապարհը՝ քանդելը։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝

-Պահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը՝ մինչև չլինի հրապարակային ռազմավարություն, տեղական կարիքների գնահատում և մասնագիտական հանրության ու բնակչության մասնակցությամբ ձևավորված քննարկում,

— Կոչ եմ անում բուժաշխատողներին և քաղաքացիներին՝ բարձրաձայնել այս խնդիրը, պաշտպանել համայնքային բուժօգնության հասանելիության իրավունքը,

— Շեշտում եմ՝ Գյումրին ունի կենսական անհրաժեշտություն ունենալու առնվազն երկու լիարժեք բժշկական կենտրոն։ Սա ոչ թե ցանկություն է, այլ՝ անհրաժեշտություն։

Եթե այս նածագիծը  կյանքի կոչվի այս տեսքով՝ առանց վերանայումների ու բովանդակային փոփոխությունների, մենք ականատես կլինենք ոչ թե առողջապահության բարեփոխման, այլ՝ մի ամբողջ մարզի առողջապահական համակարգի համակարգված քանդման։

Եվ այդ քանդման համար պատասխանատվությունը ընկնելու է կոնկրետ օրվա իշխանության վրա։

Share

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...