Հայաստանը մեզ տեղեկացրել է, որ սահմանին այլ երկրներից ոչ մի զինվորական չի լինի.Կապանում Իրանի հյուպատոս

15 Օգոստոսի, 2025

Հայաստանը մեզ տեղեկացրել է, որ սահմանին այլ երկրներից ոչ մի զինվորական չի լինի, դա մեզ համար կարևոր է։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինը։

«Կարևոր չէ, թե ով ինչ է ասում, մեզ համար կարևորը Հայաստանի հայտարարություններն են։ Հայաստանի իշխանությունները մեզ հայտարարել են, որ սահմանները կմնան անձեռնմխելի, և Իրանի այս կարմիր գիծը կհարգվի։ Իրան-Հայաստան սահմանն ունի հազարամյակների պատմություն, և մենք այն համարում ենք բարեկամության և հանդուրժողականության սահման։ Այդ սահմանին մենք երբեք խնդիրների չենք հանդիպել։

Երկու երկրների միջև միշտ էլ ջերմ հարաբերություններ են եղել։ Արտաքին ուժերի միջամտությունն օգուտ չի բերի տարածաշրջանի երկրներին։ Հայաստանի դիրքորոշումը մեզ համար կարևոր է։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ինչ մանրամասն կուսումնասիրեն»,- նշել է նա՝ պարզաբանելով.

«Ես կասեի, որ Հայաստանի սահմանը Հայաստանի տրամադրության տակ է, իրանական կողմն էլ, բնականաբար, Իրանի հսկողության տակ է: ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ ոչ մի ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու»:

 

Նմանատիպ նյութեր

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ...