Իշխանություններին խեղկատակ անվանելուց հետո դատավորը Միքայել սրբազանին հորդորեց ավարտել խոսքը

15 Օգոստոսի, 2025

Ես երբեք ավելի ազատ չեմ եղել, քան այս 50 օրը։ Այս մասին իր գործով դատական նիստի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ես 12 տարեկանում կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ մտնելով հոգևոր ասպարեզ։ Վախեցնել կամավոր ազատությունը սահմանափակած անձին անազատությամբ՝ ծիծաղելի է։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ տվեց ինձ այս հնարավորությունը հասկանալու, թե ինչպես կարելի է թվացյալ անազատության մեջ լինել լիակատար ազատ։

Իշխանության նպատակը մեզ խոշտանգելն էր և մեղադրող կողմի ներկայացրածը նա է, որ շարունակեն խոշտանգել, բայց չեք հաջողի, մենք չենք խոշտանգվի։

Ես այն կեցվածքը չունեմ, որ պիտի խնդրեմ մեղադրող կողմին կամ հարգարժան դատարանին, որ մեզ բաց թողնեն։ Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս երկրի դիմաց և այս պետության առջև չեմ արել։

1990 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն անդրբեջանցիներն ինձ գերեվարեցին, սա շատ քչերը գիտեն։ Իմանալով, որ ես վերադառնում եմ Գետաշեն գյուղից, ուր գնացել էի ուղղաթիռի վթարի զոհվածների թաղում անելու, կես ժամ անց ինձ բաց թողեցին։ Ադրբեջանցիներն ինձ չեն կալանավորել, չեն կալանավորել սովետական իշխանությունները, որոնց միշտ քննադատել եմ, չեն կալանավորել ՀՀՇ-ականները, որոնց նույնպես քննադատել եմ․ չեն կալանավորել Քոչարյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց միշտ քննադատել եմ։ Պետք է հասներ «լուսավոր, այս հեղափոխական, դեմոկրատիկ» երկիրը, որպեսզի ես կալանավորվեի իբրև հանցագործ»,- նշեց սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...