Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը: Դատավորն է՝ Լևոն Պետրոսյանը:
Դատախազը միջնորդել է, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:
Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկել է կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:






