Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների․ Հովիկ Ավանեսով

15 Օգոստոսի, 2025

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ։ Այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային լուսանկարների միջոցով, այլև ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«2020 թվականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Արցախի ամբողջական բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանումների ընթացքում և դրանից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, հուշակոթողների, մոնումենտալ հուշարձանների, հուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական հաստատությունների ու այլ պատմական շինությունների դիտավորյալ ավերումը, ձևախեղումը, սրբապղծումը, գործառույթների փոփոխումը և յուրացումը։

Հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետական բնույթի մասին։ Ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնահատակ ավերվել են՝

  • -Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • -Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցի
  • -Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի
  • -Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցի
  • -Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

Պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, այդ թվում՝

  • -Հադրութի շրջանի Կատարո վանք
  • -Մատաղիսի Սուրբ Եղիշե
  • -Ջրաղացների Սուրբ Աստվածածին
  • -Հադրութի Սուրբ Հարություն
  • -Ծակոռիի Ծաղկավանք
  • -Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ վանք
  • -Մադաթաշենի Սուրբ Աստվածածին
  • -Քարինտակի Սուրբ Աստվածածին
  • -Թալիշի Սուրբ Ամենափրկիչ
  • -Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին
  • -Հադրութի շրջանի Կավաքավանք
  • -Չարեքտարի վանք
  • -Ծարի Սուրբ Սարգիս
  • -Ծարի Սուրբ Գրիգոր
  • -Ծիծեռնավանք
  • -Վանքասար
  • -Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
  • -Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցի
  • -Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
  • -Տումիի «Կարմիր Եղցի»
  • -Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • -Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Հիմնահատակ կամ մասամբ ավերվել են բազմաթիվ բնակավայրեր՝
  • -Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ
  • -Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ
  • -Հադրութի շրջանի Մայրամաձոր
  • -Հադրութի շրջանի Մոխրենես
  • -Հադրութի շրջանի Թաղուտ
  • -Հադրութի շրջանի Խծաբերդ
  • -Հադրութի շրջանի Ծամձոր
  • -Հադրութի շրջանի Առաքել
  • -Հադրութ քաղաքի պատմական թաղամաս
  • -Ստեփանակերտի պատմական թաղամաս
  • -Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարավային թաղամասեր
  • -Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը

Ավերվել և խեղաթյուրվել են բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ։

Նշված ցանկը ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության էությունը։

Այս փաստերը թույլ են տալիս անվերապահորեն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն և առավել վտանգավոր մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Անվերապահորեն կարող ենք փաստել, որ սա պատմության մեջ երբևէ արձանագրված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից է. նույնպիսի խանդավառությամբ ոչ վաղ անցյալում Իսլամական պետության ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգությունը Սիրիայում, Իրաքում…Միջանկայլ հստակ կարող ենք արձանագրել , որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագույն քաղաքակրթությունները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եվ մեր երկու հարևան պետությունները ահաբկչական ուժերի հովանավոր ու ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Եվ ամենուր ձեռագիրը նույնն է. Արցախում ոչնչացված, յուրացված և ձևախեղված հուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակույթին, այլև համամարդկային արժեքներին, և դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթությանը։

Դեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։

Անտարբերությունն ու հանցավոր անգործությունը, ինչպես ցույց է տալիս վերջին հինգ տարիների փորձը, ոչ միայն չեն կասեցնում, այլև խրախուսում են Բաքվի բռնապետական վարչակարգի նորանոր հանցագործությունները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը չբավարարվի դատարկ և ձևական կոչերով, այլ ձեռնարկի իրական ու գործնական քայլեր՝ ներառյալ միջազգային պատժամիջոցների կիրառում, անկախ փորձագիտական առաքելությունների անհապաղ գործուղում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախ և հուշարձանների պաշտպանության իրավական մեխանիզմների գործարկում։ Յուրաքանչյուր ուշացած օր ավելացնում է կորուստների ծավալը և խորացնում պատասխանատվության բեռը ոչ միայն հանցագործների, այլև լռությամբ հաշտվողների վրա»։

Նմանատիպ նյութեր

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը...

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...