Ինքնասպանությունների զգալի մասը տղամարդկանց է, որոնց քաշել է խաղամոլության ճահիճը․ Հրայր Կամենդատյան

13 Օգոստոսի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրել է․

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ՝ ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ։
Հայաստանում ինքնասպանությունների թիվը բարձրանում է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ «լավ են ապրում» կամ «շատ փող ունեն»։ Երջանիկ մարդը չի վազում դեպի մահը։ Բարձր աշխատավարձ ստացողը, ով ապահով կյանք ունի, ինքն իրեն չի տանում գերեզման։ Մեր իրականությունը այլ է․ ինքնասպանությունների զգալի մասը տղամարդկանց է, որոնց քաշել է խաղամոլության ճահիճը։
Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում օրերով կանգնել բուքմեյքերական գրասենյակում կամ առցանց կազինոներում, կործանել ոչ միայն սեփական աշխատավարձը, այլև ընտանիքի սննդի փողը, երեխայի ուսման վճարը, նույնիսկ տունը։ Սկզբում մտածում են՝ «մի վերջին խաղ, հետո կդադարեմ», հետո արդեն պարտքի տոկոսները խեղդում են, սպառնալիքներով զանգեր են գալիս վարկատուներից, և մարդը կանգնում է պատի տակ։
Այդ պահին նա իրեն ոչ թե պարտք ունեցող մարդ է զգում, այլ «կորած» մարդ։ Եվ հենց այդ զգացողությունն է, որ հարյուրավոր տղամարդկանց մղում է դեպի ճակատագրական քայլը։ Պետությունն այս ամենին դիտում է կողքից, մինչ օնլայն խաղատները օր ու գիշեր գովազդում են իրենց թունավոր «բախտի» տոմսերը։
Խաղամոլությունը մարդուն գողանում է դեռ կենդանի ժամանակ։ Իսկ երբ արդեն ինքնասպանության լուրը հայտնվում է լրատվամիջոցներում, շատերն ասում են․ «Չէ՞ր կարող դիմանալ»։ Ոչ, նա չպետք է դիմանար, նա չպետք է հասներ այդ կետի։ Բայց նրան թողեցին միայնակ՝ պարտքերի, վախի և ամոթի հետ»։

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...