Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

13 Օգոստոսի, 2025

Բաքվում արդեն քննարկում են, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀՀ–ում: 16 տարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է անպայման հայերեն իմանա։ Գրում է «SputnikԱրմենիա»-ն։
Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:
Լրագրողը հարցրել է` Մամեդյարովն ինքը պատրա՞ստ է ստանձնել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
«Ինչպես հարկ կհամարեն»,– պատասխանել է նա:
Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր կլինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո։

Նմանատիպ նյութեր

Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին

Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին

«2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն դիմորդների, ուսուցիչների և ծնողների մոտ։ 2026 թվականի հունվար–փետրվար և հունիս ամիսներին անցկացված քիմիայի միասնական քննությունների թեստերի...

Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ «Այն, որ Իսրայելի ղեկավարությունը, որն իրականացրել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածն՝...

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան

Օրեր առաջ լուր հրապարակվեց, թե Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը...

Նման հարցը դատավորի կողմից դա դատավորի վարույթից հեռացման հիմք է․ Արամ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 4-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Սեդա Սաֆարյանի կողմից երեքը անընդհատ ֆիքսելը՝ երեք ուժեր, երեք ուժեր, երբ հնարավոր է...