Հետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:

Ավելին` Արտաքին հետախուզական ծառայությունը մի տեղեկանք է փոխանցել իշխանություններին, որ Ադրբեջանում քննարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, եւ եթե «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ է ուժ կիրառել` Սյունիքի մարզի առանցքային հատվածները գրավելու համար»:

Սա, ըստ էության, վերջակետ է դրել բոլոր տատանումներին, եւ Փաշինյանն ափալ-թափալ գնացել ու ստորագրել է ամեն ինչ` բացառապես ադրբեջանական պահանջների կոնտեքստում: Իհարկե, ոմանք վստահ են եղել, որ նման տեղեկատվությունը Փաշինյանի ականջներին կաթեցնելն ադրբեջանական խորամանկ քաղաքականության արդյունքն է, բայց վախի աչքերը մեծ են` ողջամիտ տեսակետներն արդեն այս իշխանությունում լսելի չեն:

Նմանատիպ նյութեր

Բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով․ Լիլիթ Գալստյան

«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները, որոնց միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Լսումները վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...