Երևանցիներից կթում են ռեկորդային տուրքեր, բայց քաղաքը մնում է փոշու ու ջրհեղեղների տակ․ Սոնա Աղեկյան

12 Օգոստոսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երևանցիներից կթում են ռեկորդային տուրքեր, բայց քաղաքը մնում է փոշու ու ջրհեղեղների տակ։

2024-ին Երևանի տեղական տուրքերի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը բերել է աննախադեպ եկամուտների․ հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալի՝ 41.7%-ը կազմել են հենց տեղական տուրքերը (2023-ին՝ ընդամենը 17.1%)։ Սա նշանակում է, որ դրանց գանձումը գերակատարվել է 68.7%-ով։

Սակայն, այդ գումարների ծախսման արդյունքը երևանցիների առօրյայում զգացվում է այնքանով, որ միայնակ թոշակառուն վճարում է նույնքան աղբի վճար ու գույքահարկ, որքան նույն քմ-ում ապրող բազմանդամ ընտանիքը, իսկ քաղաքը շարունակում է մնալ փոշու ու աղբի մեջ, առողջ ու սաղարթախիտ ծառերը վերացել են, իսկ անձրևներից հետո Երևանը վերածվում է օվկիանոսի, դեռ չեմ խոսում փոսերի ու միշտ գերբեռնված երթևեկության մասին․․․

Երևանցիները վճարում են բազմակի անգամ թանկացված հարկեր ու տուրքեր, բայց փոխարենը ստանում են վատթարացող քաղաքային միջավայր, ոչ թե բարելավված ենթակառուցվածքներ։ Սա ևս մեկ և ավելորդ անգամ փաստում է ոչ միայն քաղաքային իշխանության անարդյունավետության, այլ նաև քաղաքային բյուջեի մսխման մասին՝ ամեն օր ականատեսն ենք իշխանավորների մի նոր շքեղ առանձնատան կառուցման․․․»։

Share

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը...

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...

Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան

«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին...

Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան

  «Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և,...

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի և Արման Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Հրանուշ Մակարյանի և մյուսների գործին, հետայսու կքննվի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հայաստան»...