Քանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի եկել Հայաստան․ 168․am

12 Օգոստոսի, 2025

168․am-ը գրում է․

Ալիևից խաղաղություն մուրացող Հայաստանի իշխանությունները, Արցախը հանձնելուց հետո, ադրբեջանցիների առաջ բացել են նաև երկրի դարպասները։ Ադրբեջանցիները, պարզվում է, որպես զբոսաշրջիկ, վաղուց արդեն ազատ ելումուտ ունեն Հայաստանում։ Ճիշտ է, նրանց քանակը շատ չէ, բայց խնդիրը շատ կամ քիչ լինելու մեջ չէ։ Այս դեպքում կարևորը երևույթն է. Մինչ Ադրբեջանում շինծու գործերով ցինիկաբար դատում են Արցախի ղեկավարությանը, ադրբեջանցիներն այնքան անվտանգ ու ապահով են զգում իրենց, որ կարող են զբոսաշրջության անվան տակ գալ Հայաստան, մի քանի օր ազատ շրջել ու կրկին անվտանգ հեռանալ։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Ադրբեջանից Հայաստան 1 զբոսաշրջիկ է եկել։ Եկել է ապրիլ-մայիս ամիսներին։

Սա, ըստ ամենայնի, այն ադրբեջանցին չէ, որն ազատ շրջում էր Երևանի կենտրոնում ու տեսանյութ էր հրապարակում, թե՝ «գտնվում եմ մեր հին քաղաքում»։ Նա ավելի վաղ էր եկել ու հավանաբար՝ ոչ Ադրբեջանի քաղաքացու անվան տակ։

Ադրբեջանի զբոսաշրջիկը ինչպե՞ս է եկել, ի՞նչ նպատակով է եկել Հայաստան, որտե՞ղ է անցկացրել իր զբոսաշրջային «հանգիստը», ոչինչ հայտնի չէ։ Իրավասու մարմիններն այդ մասին լռում են։ Գուցե նույնիսկ տեղյակ էլ չեն։ Հայտնի է միայն, որ նա Հայաստանում անցկացրել է 3 օր։ Այդ 3 օրերին ո՞ւր է գնացել, ի՞նչ է արել, ո՞ւմ հետ է հանդիպել, ոչ մի տեղեկություն չկա։ 

Արցախյան պատերազմից հետո, իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիներն ազատ ելումուտ ունեն Հայաստանում։ Գալիս են, պաշտոնական ձևակերպմամբ, զբոսաշրջիկի անվան տակ, իսկ թե իրականում ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ են անում Հայաստանում, այդպես էլ գաղտնիք է մնում։

Հիշեցնենք, որ 2022թ. Ադրբեջանից Հայաստան 5 զբոսաշրջիկ էր եկել։ Հետո, երբ հայթափվեց Արցախը, Ադրբեջանի զբոսաշրջիկների մուտքը մի պահ կանգ առավ։

Վերջին 2 տարիներին այդ երկրից զբոսաշրջիկներ չէին եկել Հայաստան։ Այս տարի «ավանդույթը» կրկին վերականգնվել է։

Տարեվերջին դեռ բավական ժամանակ կա, ու չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնական վիճակագրության մեջ «զբոսաշրջիկ» ադրբեջանցիների թիվը շարունակի ավելանալ։ Հատկապես որ, Հայաստանի իշխանություները քարտ բլանշ են տվել նրանց՝ հանուն մի թղթի կտորի, որի անունը դրել են խաղաղության համաձայնագիր։ Հայաստանի նկատմամբ ադրբեջանցիների հետաքրքրությունները պատահական չեն, եթե հաշվի առնենք, թե նրանք ինչ հակումներ ունեն Սյունիքի ու Հայաստանի այլ տարածքների նկատմամբ։

Ոչ շատ, բայց ավելացել է Թուրքիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը։ Այս տարվա առաջին կեսին, պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ երկրից եկել է ավելի քան 5.7 հազար զբոսաշրջիկ։

Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական խաղերի արանքում, Թուրքիայից զբոսաշրջիկների քանակն ավելացել է, փոխարենը՝ կրճատվել է ռուս զբոսաշրջիկների հոսքը։ Ռուսաստանից անհամեմատ ավելի քիչ տուրիստ է այցելել Հայաստան, քան անցած տարի։ Պաշտոնական տվյալներով, նրանց թիվը 338 հազար է եղել՝ կրճատվել է գրեթե 58 հազարով։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների թիվը հասնում էր գրեթե 396 հազարի։ Մեկ տարում 15 տոկոսին մոտ այցերը պակասել են։

Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերի կրճատումն անհամեմատ ավելի մեծ է 2023թ. նկատմամբ։ Այն ժամանակ տարվա առաջին կեսին Հայաստան ավելի քան 518.000 ռուս այցելու էր եղել։ Դրանում, անշուշտ, իր ազդեցությունն էր ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը, բայց այնպես չէ, որ այսօր այդ հակամարտությունը չկա։ Պարզապես այնպես արեցին, որ շատերը հիասթափված հեռացան։ Պատահական չէ, որ եթե համեմատենք 2 տարի առաջվա հետ, կստացվի, որ Ռուսաստանից եկող տուրիստների քանակը 180.000-ով կրճատվել է։

Սա լուրջ կորուստ է Հայաստանի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 1 զբոսաշրջիկ միջինում 1000 դոլարի կարգի գումար է թողնում երկրում. 180.000 զբոսաշրջիկի պարագայում՝ խոսքն առնվազն 180 մլն դոլարի մասին է, ինչը երկիրը կորցրել է Ռուսաստանից ընդամենը 2 տարվա ընթացքում արձանագրված զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։

Չնայած դրան՝ նախկինի նման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերը։ Զբոսաշրջիկների ամենամեծ քանակն այս երկրից է։ Այս տարի հոսքերի ավելի քան 37 տոկոսը եղել է Ռուսաստանից։

Վերջին տարիներին, երբ Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Հնդկաստանի քաղաքացիների, որքան էլ կարող է անհավատալի լինել, կտրուկ կրճատվել են Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրություններն այդ երկրի քաղաքացիների շրջանում։ Մի քանի տարվա դինամիկ աճից հետո արձանագրվել է հնդիկ տուրիստների անսպասելի նվազում։

Հիշեցնենք, որ 2022թ. առաջին կեսին այդ երկրից եկել էր՝ 6000, 2023թ. առաջին կեսին՝ գրեթե 12.000, իսկ անցած տարի՝ շուրջ 25.000 զբոսաշրջիկ։

Հնդկաստանի քաղաքացի զբոսաշրջիկների քանակը վերջին 3 տարիներին յուրաքանչյուր հաջորդ տարում կրկնապատկվել էր։Այս տարի նույնքան կտրուկ կրճատվել է։ Պատճառների մասին դժվար է կոնկրետ բան ասել, բայց ակնհայտ է, որ ի հայտ են եկել այնպիսի էական խնդիրներ, որոնք հանգեցրել են հետաքրքրությունների այսպիսի լուրջ փոփոխությունների։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Հնդկաստանից զբոսաշրջության նպատակով Հայաստան է եկել 14.400 քաղաքացի։ Այն պարագայում, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը հասնում էր 25.000-ի։

Զոսաշրջիկների քանակը կրճատվել է շուրջ 11.000-ով կամ ավելի քան 42 տոկոսով։

Հիմնականում Ռուսաստանից ու Հնդկաստանից այցելությունների նվազման հետ է կապված Հայաստան զբոսաշրջային հոսքերի կրճատումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 4.1 տոկոս անկում է գրանցվել։ Վեց ամսում 39.000-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել։ Չնայած նրան, որ իշխանությունները հայտարարել են, թե իրենց թիրախը 2.5 միլիոն է, տարվա առաջին կեսը Հայաստան զբոսաշրջային այցերի առումով պասիվ շրջան է եղել։ Եկել է 907.000 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 946.000-ի փոխարեն։ 2023թ. այցերը գերազանցել էին 1 միլիոնը։

Նմանատիպ նյութեր

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և...

ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին,...