Partner 25 զորավարժություն. Հայաստանի ամերիկյան գործընկերները դեսանտավորվո՞ւմ են Արաքսի ափերը․ Yerkir.am

11 Օգոստոսի, 2025

Yerkir.am-ը գրում է․

Օգոստոսի 10-ին Երևանում վայրէջք են կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու KC-135r տակեր -ինքնաթիռներ՝ իջեցնելով օգոստոսի 12-20-ը կայանալիք Eagle Partner 25 (Արծիվ Պարտնյոր 25) համատեղ զորավարժությունների անձնակազմը: ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուսումնավարժական միջոցառումներին «կմասնակցեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ Ցամաքային զորքերի, ինչպես նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիայի զինծառայողները։ Զորավարժությունները նախատեսում են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ շեշտը դնելով բժշկական տարհանման ընթացակարգերի վրա: Զորավարժության նպատակն է խաղաղապահ գործողությունների շրջանակներում մջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման փոխգործակցության մակարդակի բարձրացումը, կառավարման լավագույն փորձի և մարտավարկան հաղորդակցության փոխանակման իրականացումը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության բարձրացումը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակներում միջազգային գործողությունների պատրաստվող ստորաբաժանւմները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանատիպ համատեղ զորավարժությունների և վարժանքների»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիևը, Հայաստանի վարչապետը Սպիտակ տան սեփականատեր Դոնալդ Թրամփի հսկողության ներքո ստորագրել են համատեղ հայտարարություն, որի կետերից մեկն է, այսպես կոչված, «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) Հայաստանի Սյունիքի մարզում, որը կոչված է ամերիկյան հովանու ներքո կապել Ադրբեջանի հիմնական տարածքը, Նախիջևանի ինքնավարությունը և Թուրքիան դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք հետագա ելքի հետ:

Ըստ որոշ գնահատականների՝ «մուլտիմոդալ տարանցիկ գոտի» (multimodal transit area) կազմակերպոթյան համար ենթադրվող միջազգային կոնսորցիումի պաշտպանւությունը կարող է փոխանցվել մասնավոր ռազմական ընկերություններից մեկին, ինչպիսին է, օրինակ, 1997ին հիմնադրված ծովային սպա Էրիկ Փրինսի կողմից մասնավոր ռազմական ընկերությունը Academi (նախկին Blackwater) ընդհանուր թվով ավելի քան 20 հազար մարդ: Բացի ցամաքային ստորաբաժանումներից, Academi-ն ունի սեփական ավիացիան (ուղղաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ) և նույնիսկ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը (զրահատեխնիկայի արտադրություն) Կառավարության պատվերներից բացի, այս ընկերության հաճախորդների թվում են նավթարդյունահանող, ապահովագրական և այլ ընկերություններ: 

Հիշեցնենք՝ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հուշագիր է ստորագրվել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության և ամերիկյան ExxonMobil ընկերության միջև, իմնչդեռ ենթադրյալ «Թրամփի ճանապարհով», ի թիվս այլ բաների, կարող են անցկացվել արտահանման խողովակաշարեր:

Մարտին գրել էինք՝ամերիկյան բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից տեխնիկա և սարքավորումներ տեղափոխել ՀՀ Արմավիրի մարզի Զառ Բազա (ակնհայտ է՝ «Արծիվ Պարտնյոր 25» — ի նման միջոցառումները խիստ նախօրոք են ծրագրվում)*:

Ի սկզբանե ենթադրվում էր՝ տեխնիկան և զինամթերքը Դյուլմենի բազա կվերադառնան 2025ի օգոստոսի 21 – ից մինչև սեպտեմբերի 20-ը, սակայն դինամիկ փոփոխվող իրավիճակի հետ կապված կարևոր հարց է առաջանում՝ այն իրականում հետ կվերադառնա՞, թե՞ կմնա պահպանել նորահայտ «Թրամփի երթուղին»։

Վերջերս Tansim գործակալությանը տված հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կտրուկ կերպով մերժել է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որն այնքան էլ հմտորեն քողարկված չէ այդ նույն TRIPP-ի ներքո։ Թեհրանում վճռական են  «շարժվել Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գծով Ռուսաստանի հետ կամ առանց դրա։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական հակազդեցություն կցուցաբերի այդ միջանցքին։ ՆԱՏՕ-ն ցանկանում է թունավոր օձ պառկեցնել Ռուսաստանի և Իրանի միջև, աբյց մենք դա թույլ չենք տա»։ Այսպիսով, կարելի է վստահորեն փաստել, որ հանգամանքների անբարենպաստ համադրման դեպքում օգոստոսին Հայաստանում կայանալիք Eagle Partner 25 զորավարժությունները կարող են դառնալ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մեկնակետ:

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի։ 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...