Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ Վարդևանյան

11 Օգոստոսի, 2025

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանավորումը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Այն որոշումը, որը կայացրել էր քննիչը, այլևս ոչ իրավաչափ է, բայց ձերբակալման մասով: Ցավոք, ես նկատել եմ, որ մեր հայրենակիցներից շատերը ձերբակալումը  մեկնաբանել են նաև կալանքի ինստիտուտի հետ: Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն կալանքը դեռ առկա է: Կալանք, որը կիրառվում է 50 օրից ավելի,  որը որևէ իրավական հիմք չի ունեցել ի սկզբանե: Ցանկացած ժողովրդավարական հասարակությունում այս կալանքը բնականաբար այլևս վերացված էր լինելու, բայց ունեմ կասկած, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու: Բայց ի՞նչն է կարևոր, որ այս կարճ ժամանակահատվածում երկու փաստ եմ ուզում առանձնացնել, որոնք նույնիսկ Հայաստանում առկա իրավական, դատական համակարգում խնդիրների այլևս արձանագրված են.  Սամվել Կարապետյանի ձերբակալումը և նրա տան խուզարկությունը եղել են ոչ իրավաչափ: Այս երկու փաստերն այլևս հաստատված են Վերաքննիչ քրեական դատարանի տարբեր դատավորների կողմից, բայց եթե Վերաքննիչ քրեական դատարանում ոչ թե Արմեն Դանիելյանը լիներ այն դատավորը, որը պետք է քննության առարկա դարձներ կալանքի դեմ մեր ներկայացրած Վերաքննիչ բողոքը, ապա համոզված եղեք, որ կունենայինք իրավիճակ, որ այդ խայտառակ, ապօրինի կալանքի որոշումը վերացված էր լինելու: Բայց քանի որ Արմեն Դանիելյանն էր այն դատավորը, որին «պատահաբար» մակագրվել էր մեր բողոքը, ունեցանք այն, ինչ դեռևս ունենք»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա հավելեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացվի:

«Եթե քննիչը նման միջնորդություն ներկայացնի դատարան, ապա այդ հարցը պետք է լուծի դատարանը: Հույս ունենանք, որ այս իրավիճակում իրավունքը կգերակայի, իսկ ապօրինությունը՝ կստորադասվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Լիաննա Գասպարյանն այսօր հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:

Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանքը դատարանի կողմից կիրառվող խափանման միջոց է և նախնական քննության փուլում չի կարող տևել ավելի քան 2 ամիս, իսկ ձերբակալությունը՝ կարճաժամկետ ազատազրկում է, որը չի կարող տևել ավելի քան 72 ժամ։

Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, News.am-ին տված հարցազրույցում ասել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Նմանատիպ նյութեր

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...