Խաբուսիկ է պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

11 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։

Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ։ Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, հիմնավոր մտահոգություններ են առաջանում տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ։

Նույնքան խաբուսիկ է նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը։

Ավելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանավորվածությունը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։ Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը։

Հատկապես հատկանշական է, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։ Հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը: Եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։

Միևնույն ժամանակ, միջազգային ծափահարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման կապակցությամբ վտանգավոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքո ձեռք է բերվել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչության իրավունքների կոպտագույն խախտման ֆոնին։ Իրական խաղաղությունը չի կարող պարտադրվել արտաքին ճնշման և հաստատվել անարդարության միջոցով։

Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը: Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։

Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները։

 

Դիվանագետների համահայկական խորհուրդ

11 օգոստոսի, 2025թ.

Share 

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...