Ալիևի դիվանագիտական թիմը լուրջ աշխատանք է տանում․ Վարդան Բալյան

5 Օգոստոսի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյյսբուքյան էջում գրում է․

«Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Վաշինգթոնում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրման կամ մտադրությունների հռչակագրի ստորագրմանն ընդառաջ ամերիկացիների ու ադրբեջանցիների միջև ընթացող քննարկումներից, որ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին:

Ի՞նչ է ասում Բաքուն, որ ամերիկացիները առնվազն այս փուլում հիմնավոր մտահոգություն են համարում՝ անհրաժեշտ գտնելով հաշվի առնել և չեզոքացնել դրանք: Ալիևի վարչակազմը կատեգորիկ դեմ է հանդես գալիս Հայաստանի կողմից անձնագրային և մաքսային վերահսկողությանը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակներով՝ պնդելով, որ այդ հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ դեռևս չհաղթահարված անվստահության ու թշնամանքի պայմաններում, առավել ևս ռուսական ազդեցությունից էական կախման մեջ գտնվող հայկական պետությանը հետախուզական դեֆիցիտային տեղեկատվություն հավաքել իր քաղաքացիների և իրավաբանական ռեզիդենտների նկատմամբ:

Ադրբեջանական սոցմեդիա հարթակներում տեղեկատվության արտահոսքերից կարելի է ենթադրել, թե ամենրիկացիները համաձայնել են, որ նման զանգվածային անհատական տվյալների հավաքագրումը և մշակումը հետախուզական վերլուծության գործիքների կիրառումով իսկապես ռազմավարական սպառնալիքներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար:

Հատկանշական է, որ Հայաստանին նման իրավունքի տրամադրման հրաժարումը Բաքուն անհրաժեշտ է համարում Իրանի հետ գործող ռեժիմի վերանայման բանակցությունների համար, քանի որ Իսլամական հանրապետության կողմից ներկայում հավաքագրվող տեղեկատվությունը իր տարածքը հատող ադրբեջանական քաղաքացիների մասին լուրջ խնդիրներ է ստեղծել և ստեղծում Ադրբեջանի ներսում: Ավելին, Իրանին տրված այդ հնարավորությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև բոլոր մյուս պետությունների, որտեղ Իսլամական հանրապետությունը հետախուզական խնդիրներ է հետապնդում:

Բաքուն ամերիկացիներին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ նշված պամաններով տրանսպորտային կապի սահմանման դեպքում Իրանին առաջարկելու է վերանայել ներկա ռեժիմը կամ ուղղակի հրաժարվելու է Արաքսի միջանցքից օգտվել, որովհետև Իսլամական հանրապետությունը ադրբեջանական քաղաքացիների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը օգտագործել է Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով: Կարևոր շեշտադրում է արվել Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից վերջերս ստորագրված հրամանագրի, որով հանձնարարական է ձևակերպված կազմել Ռուսաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների թվային պրոֆիլը, ըստ որում, ադրբեջանցիները պնդում են, որ չկա որևէ երաշխիք, առավել ևս շատ մեծ է հավանականությունը, որ Զանգեզուրի միջանցքի հսկողության ռեժիմի միջոցով Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական ռեզիդենտների մասին հետախուզական տվյալները հայտնվելու են ռուսների ձեռքում:

Թերևս ռուսների ցանկությունը Անվտանգության դաշնային ծառայության միջոցով վերահսկել Զանգեզուրի ճանապարհը՝ նախատեսված Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, նաև այդ նպատակն է հետապնդել նրանց պնդմամբ: Այստեղ թերևս հետաքրքրական է այն, որ ադրբեջանցիները, ըստ էության, բաց տեքստով ամերիկացիներին հասկացրել են, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացումն իրենք են խոչընդոտել: Եվս մեկ կարևոր շեշտադրում: Պաշտոնական Բաքուն, հղում անելով պատմությանը, ամերիկյան կողմին ասել է, որ Սյունիքը Հայաստանի կազմում է հայտնվել բոլշևիկների պարտադրանքով, քանի որ մինչ այդ դե-յուրե հանձնված էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարմանը: Պարզ ասած, Բաքուն հավաստանշել է որպես առավելագույն զիջում Զանգեզուրի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարումը իր պայմաններով դեպի Նախիջևան այդ տարածքով տարանցման իրավունքի դիմաց:

Այս ամենի համադրումից, կարծում եմ, ակնհայտ է, որ Ալիևի դիվանագիտական թիմը բավականին լուրջ աշխատանք է տանում, ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունը ներհայաստանյան ու Սփյուռքի էական ջանքերի համադրման կարիք է առաջացնում: Ցավոք սրտի, առնվազն առերևույթ այդ ընկալումը տեսանելի չէ»։

Նմանատիպ նյութեր

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...