Չենք կարողանում հանգիստ քնել, լույսը վառ ենք թողնում, որ կարիճները չանցնեն երեխայի վրայով․ ակցիա

4 Օգոստոսի, 2025

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անում Վարդաշեն 9-րդ փողոց 70 հանրակացարանի բնակիչները։ Նրանք պահանջում էին բնակարանային պայմանների բարելավում։

«Էդ պայմաններով ապրելով՝ վախենում ենք, որ երեխաները տանը գետնին նստեն ինչ-որ բանով զբաղվեն, որոհետև կարիճներն ամեն րոպե կարող են գալ և կծել։ Գիշերները չենք կարողանում հանգիստ քնել, լույսը վառ ենք թողնում, որ կարիճները չանցնեն երեխայի վրայով։ Մի ահավոր վիճակ ա։ Ո՛չ պարոն Ավինյանն է էդ տանը ապրում, ո՛չ մեր թաղապետը․ ոչ մեկ էդ պայմաններում չեն ապրում։ Եթե իրենց մեր շենք հրավիրենք, 5 րոպեից ավել չեն մնա էդտեղ»,- ասաց բնակիչներից մեկը։

«Ես նպաստառու եմ, առաջարկում են աշխատանք, 6-ից հետո նոր տուն եմ գալիս։ Ի՞նչ աշխատանք պետք է գտնեմ, որ տաքսիով տուն գամ, եթե իմ աշխատավարձը պետք է տամ տաքսուն։ Տաքսիներն էլ չեն բերում մինչև տուն, բերում են խանութի մոտ բրախում են, ասում են՝ իջեք, մենք էդ ճանապարհը չենք գնում։ Գիշերվա հազարին, մթին, ոստիկաններն ալարում են իրենց աշխատանքը ճիշտ կատարել, նարկամանները, ուռողները սաղ ճանապարհներին շաղ տված են, ես կին արմատ, էս ճանապարհով ո՞նց գնամ-հասնեմ տուն էդ ուշ ժամին, ո՞ր մեկն է պատասպանատու մեզ համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...