Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ Սուրենյան

4 Օգոստոսի, 2025

«Օգոստոսին մեր երկիրը օրերի գերաշռող մասում հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս կլինի»,-  «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով. «Մեզ սպասվում է մեր բազմամյա միջին արժեքների համեմատ բավականին շոգ և սակավատեղում օգոստոս: Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում, այսպիսով՝ Շիրակում ցերեկային ժամերին՝ 32-36 աստիճան տաքություն, Կոտայքի լեռնային գոտիներ՝ 32-36 աստիճան, Կոտայքի նախալեռնային հատվածներում  ջերմաստիճամնը կարող է հասնել 36-39 աստիճանի, Գեղարքունիքում ՝ 31-35 աստիճանի:

Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 32-35 աստիճան, Տավուշում՝ 36-39, Արագածոտնի լեռնային գոտնիներում՝ 30-34 աստիճան: Արագածոտնի նախալեռներում՝ 36-40 աստիճան կլինի, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում՝ 40-42 աստիճան: Վայոց Ձորի լեռնային գոտիներում՝ 30-34 աստիճան, Սյունիքի հովտային գոտի՝ 39-42 աստիճան, Սյունիքի լեռնային գոտիներում՝ 32-35 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝  32-36 աստիճան: Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի  առաջին տասնօրյակում 40-42 աստիճան է»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ  օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակում սպասվում է սառն օդային հոսանքների ներթափանցում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին

Իրանի Ահվազ և Չաբահար քաղաքներում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Mehr-ը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին։ Նշենք, որ արդեն մի քանի օր է ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում՝ ԱՄՆ-ն Իրանին, իսկ Իրանը...

Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է գործարք կնքել. Թրամփ

Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է գործարք կնքել. Թրամփ

Ես Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ «Վլադիմիր, ժամանակն է, որ դու դադարեցնես։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»։ Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շուտով...

Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ. փաստաբան

Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը «Արդարացում» վերտառությամբ գրառմամբ տեղեկացնում է. «Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման...

Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ․ Գեղամ Մանուկյան

Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ․ Գեղամ Մանուկյան

Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Մինչ ընտրություն հայտարարված Բանակը նոր հանդերձանքով է իշխանության հայտարարությունը սուտ է, սովորական դարձած սուտ է... Ներկայացնեմ իրականությունը փաստերով եւ...

Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան

Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան

Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «2026 թվականի հուլիսի 13-ին ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը (60° հարավայինից մինչև...