Սրբազանների նկատմամբ գործերն իրավական հեռանկար չունեն։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պահելու են բանտերում, փորձելու են ուղղակի մարդկանց կոտրել, խեղճացնել, նպատակը սա է, ուղղակի խոշտանգման մի ձև է»,- ընդգծել է նախագահը։
Անդրադառնալով հարցին, որ Միքայել Սրբազանը քաղաքական սուր հայտարարություններով և ընդդիմադիր կեցվածքով աչքի էր ընկնում նաև իր կառավարման տարիներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ճիշտ եք ասում, բայց իմ մտքով երբեք չէր անցնում, որ հնարավոր է սուր հայտարարությունների համար Սրբազանին կալանավորել կամ քրեական գործ հարուցել, ամենից վառ ֆանտազիաների մեջ անգամ չէի մտածում»։
Մանրամասն՝ տեսանյութում։






