Ձեր միակ ֆունկցիան եղել ա օրինական պահանջ հնչեցնելը ու դուք դա տապալել եք․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին

1 Օգոստոսի, 2025

Հուլիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են, այսպես կոչված, տուժողներն ու վկաները։

«Ոնց կբացատրեք էն հանգամանքը, որ ձեր ասած օրինական պահանջը, որը առնվազն երկու անգամ հնչեցրել եք, որևէ տեսաձայնագրությունում լսելի չէ։ Լսվում է շատ ուրիշ ձայներ՝ ոստիկանական ազդանշանների և այլն, բայց ոչ մի տեղ չի լսվում ենթադրյալ օրինական պահանջ հնչեցնելը»,- հարցրեց Լևոն Քոչարյանը։

Վկա ոստիկանը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե ինչու, սակայն տվեց զավեշտալի պատասխան հացին, թե արդյո՞ք ինքը լսել է իր իսկ հնչեցրած պահանջի արձագանքը․ «Չեմ կարող ասել։ Որ ժամանեցինք տվյալ վայր բոլոր մեքենաները ազդանշաններ էին տալիս։ Մեքենայի ապակիները փակ էին, որ կողքի աղմուկն ինձ չխանգարի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...