«Սրբազան պայքարի» բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել. ՆԳՆ

30 Հուլիսի, 2025

«Սրբազան պայքարի» երեք ակտիվիստները, որոնք այսօր բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել։

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, նրանք ազատ են արձակված»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի»՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։

Վերջիններս պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

ՀՈԴՎԱԾ 172.2. Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

 

Նմանատիպ նյութեր

«Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք»․ Վարդանյանը մեջբերեց Մաթևոսյանին

  «Որ այս դահլիճում հայեցի խոսք հնչի, այսօր ուզում եմ մարգարիտներ շաղ տալ։ Հրանտ Մաթևոսյանից։ Զուտ մեջբերումներ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ ամբիոնից մեջբերումներ...

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Թուրքիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 17-ի առավոտյան գործողություններ են իրականացվել փաստաբանների, ընդդիմադիր լրատվամիջոցների և քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Դիարբեքիրում ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Քուրդիստանի սոցիալիստական...

Միրզոյանն ու Կոսը  քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...