Երկուշաբթի օրը Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքում զինված անձը կրակ է բացել, առնվազն չորս մարդ, այդ թվում՝ ծառայությունից դուրս գտնվող ոստիկան, սպանվել է։ Կասկածյալը Նևադայից է Շեյն Թամուրա անունով։ Եվրանյուզի հաղորդմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ նա ինքնասպան է եղել։
Իրավապահ մարմինների տվյալներով, հանցագործը շենք է մտել M4 ինքնաձիգով, անմիջապես կրակ է բացել՝ սպանելով մեկ ոստիկանի և երկու տղամարդու, ինչպես նաև ծանր վիրավորելով մեկ այլ անձի։ Այնուհետև նա բարձրացել է այն հարկը, որտեղ գտնվում է Ruden Building Management-ը, և սպանել մի կնոջ։
Դրանից հետո նա վերադարձել է շենքի նախասրահ և ինքնասպան է եղել: Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի ներկայացմամբ, 27-ամյա հարձակվողը բնակվել է Լաս Վեգասում և ունեցել է զենք կրելու թույլտվություն։ Նա նաև ասել է, որ հարձակվողը տառապել է հոգեկան հիվանդությամբ:






