Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ․ Հակոբ Բադալյան

26 Հուլիսի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը

«Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ: Առայժմ միակ «բացատրությունը» մամուլում տեղ գտած այն հրապարակումներն էին, որ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Հայաստան գազ ներկրող բեռնատարների համար, ժամանակ են կորցնում, ստիպված են կաշառք տալ և հետևաբար գինը թանկանում է:

Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի հեղուկ գազի գնագոյացման հարցը:

Չգիտեմ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննո՞ւմ է, թե՞ ոչ: Թեև, որ քննի՝ ի՞նչ: Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ինչպես եղել է ըստ էության ձևական կառույց՝ գործադիրի կցորդ, այդպես էլ կա, ինչպես ի դեպ բոլոր այսպես կոչված «անկախ» ինստիտուտները: Ավելին, այդ ինստիտուտների գերակշռող մասի առումով անգամ ձևական անկախությունը չեն էլ փորձում ապահովել:

Բայց, տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարի գրառումը ուշադրության էր արժանի այլ իմաստով: Նա կարծես թե ակնարկում էր, որ հեղուկ գազի շուկայում տեղի է ունենում մանիպուլյատիվ մի բան, իսկ Վրաստանում տարանցման խնդիրը մամուլում բարձրաձայնվում է կամ մանիպուլյացիան ծածկելու համար, կամ էլ Վրաստանում ինքնին տարբեր կապերով առաջացնում են արհեստական խնդիրներ՝ առիթ ստեղծելով գնային մանիպուլյացիաների համար»:

Նմանատիպ նյութեր

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին․ Հարություն Աղա-Սարգսյան

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական...

ՀՀ ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

ՀՀ ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, այս մասին «Ազատության» փոխանցմամբ՝ հայտնել  է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը...

Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար

Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար

Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին գործուղում է Ղազախստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի...

Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Բոգոտայի և նույնիսկ հարևան երկրների բնակիչների կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:34-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել...

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը...