Ադրբեջանը հայտնվել է նավթային սկանդալի կենտրոնում․ Վահե Դավթյան

26 Հուլիսի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:

Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:

Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները:

Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. «դարի գործարքից» ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում:

Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներեգտիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը: Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան «կանաչ լույս» է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության:

Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն:

Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:

Այս հարցին պատասխանելու համար՝ պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված «նավթային մահակը»՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում):

Ի դեպ, «նավթային մահակի» մասին՝

ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից»:

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...