Աշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից. Politik.am

25 Հուլիսի, 2025

Politik.am-ը գրում է.

Երեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։

Ընտրողների ռեգիստրում մեզ համար հետաքրքիր մի փաստ պարզվեց։ Աշոտ Փաշինյանը ոչ միայն գրանցված չէ այն տանը, որտեղ բնակվում են նրա ծնողները և քույրերը, այլև ընդհանրապես որևէ տեղ գրանցված չէ։ Սա նշանակում է, որ Աշոտ Փաշինյանը կամ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից (և բնականաբար չէր կարող լինել ընտրողների ռեգիստրում), կամ՝ դուրս գալով այն հասցեից, որտեղ նախկինում գրանցված էր, այլ վայրում հաշվառման չի անցել։

Եթե նա հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, ապա դա ամենավառ գնահատականն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ եթե պահպանել է քաղաքացիությունը, բայց որևէ տեղ չի հաշվառվել, ապա դա օրենքի խախտում է։

Հայաստանում զինապարտ, չափահաս տղամարդու կողմից բնակության հասցեից դուրս գալը՝ առանց նոր վայրում գրանցվելու, իրավական տեսանկյունից կարող է առաջացնել մի շարք խախտումներ կամ իրավական հետևանքներ, հատկապես պարտադիր զինվորական հաշվառման և զորակոչի համատեքստում։

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք

  • Այս օրենքի համաձայն՝ զինապարտ քաղաքացիները պարտավոր են տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում ներկայանալ զինկոմիսարիատ՝ նոր հասցեում հաշվառվելու համար։

  • Հին հասցեից դուրս գալը, բայց նորում չգրանցվելը համարվում է զինվորական հաշվառման կանոնների խախտում, ինչը կարող է բարդացնել կամ թույլ տալ խուսափել զորակոչից։

2. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք

  • Այս արարքը կարող է որակվել որպես վարչական իրավախախտում՝ «զինվորական հաշվառման և զորակոչային պարտավորություններից խուսափելու նպատակով հաշվառումից դուրս գալ»։

  • Սանկցիան՝ տուգանք 20,000–30,000 դրամի չափով։

3. ՀՀ Քրեական օրենսգիրք

  • Եթե հին հասցեից դուրս գալու և նորում չհաշվառվելու նպատակը զորակոչից խուսափելն է, ապա հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն՝ ՔՕ 461-րդ հոդվածի համաձայն (զորակոչից խուսափում)։

Փորձեցինք կապ հաստատել անձամբ Աշոտ Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե որն է իրականությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Այգեստան գյուղում նրա հետ հանդիպման փորձն ապարդյուն անցավ, քանի որ, ըստ գյուղացիների, նրան արդեն տարել էին Երևան։ Այլ կերպ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

 

Նմանատիպ նյութեր

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ...

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն...

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը. հայտնում են Կառավարությունից: Փաշինյան-Ալիև հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն...

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Forbes Woman-ի հետ բացառիկ հարցազրույցում բարերար և Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը խոսել է իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի 2023 թվականին ձերբակալությունից հետո տեղի ունեցածը, թե ինչպես է նա այժմ կառավարում իրենց ընտանեկան գործերը և բարեգործական նախագծերը, և...