ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց դինամիկան՝ ըստ տարիների. Վիճակագրություն

26 Մայիսի, 2025

2020 թվականին՝ 44 օրյա պատերազմին և դրան հաջորդած տարում ավելի քան 10.000  քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որից միայն 6278-ը արական սեռի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները:

ՆԳՆ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի քաղաքացիների թիվը շուրջ 24 տոկոսով ավելի է իգական սեռի քաղաքացիների թվից:

Մասնավորապես՝ 2020-2024թվականը դադարեցվել է ընդհանուր 21590 անձի ՀՀ քաղաքացիություն. նրանցից 13390-ը հանդիասանում են արական սեռի քաղաքացիներ, իսկ 8200-ը իգական: Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած արական սեռի քաղաքացիներից կրկնակի ավելին՝  8732-ը, եղել են մինչև 18 տարեկան:

Ուշագրավ է, որ վերջին հինգ տարում ամենից շատ արական սեռի քաղաքացիներ (3433 անձ) հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից  2020 թվականին, իսկ  մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիներ(1966) ՝ 2022-ին:

Ցավոք, նշված ցուցանիշը հնարավոր չէ համեմատել նախապատերազամական տարիների վիճակագրության հետ, քանի որ ինչպես ՆԳՆ-ից պարզաբանեցին, մինչև 2020 թվականը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 18 տարին չլրացած արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ վիճակագրություն չի իրականացրել:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ: ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պետական տուրքի  գործող չափը 25.000 դրամ է:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների՝ առաջարկվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...