Փաշինյանի որդին արդեն գրանցման հասցե ունի. «Հրապարակ»

28 Ապրիլի, 2026

Քիչ առաջ ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ հասանելի են ԿԸՀ կայքում։ Նիկոլ Փաշինյանի որդին՝

Աշոտ Փաշինյանը երկար ժամանակ որևէ հասցեում գրանցված չէր, սակայն այժմ կայքը թարմացվել է։ «Հրապարակ»-ը պարզել է, որ վերջինս գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա,

որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։

 

 

Նմանատիպ նյութեր

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուների նկատմամբ

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուների նկատմամբ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են  Քննչական...

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

«Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ, իրենց լեզվով ասած՝ պատմական զեղծարարության...

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և ավարտեն դրանք՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին դադարեցնել փոխադարձ...

Էս ի՞նչ օրն են գցել մեր զինվորներին․ իմ զինվոր ժամանակ հնարավոր չէր իմանային՝ ում եմ ընտրել․ Հովհաննես Իշխանյան

  Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի վերջնարդյունքը հայտնի կլինի հունիսի 14-ին։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 11-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան Հովհաննես...

«Ի դեպ»․ Ռուսական շուկան փակվեց, եվրոպականը՝ լոգիստիկ խնդիրներ ունի

«Ի դեպ»․ Ռուսական շուկան փակվեց, եվրոպականը՝ լոգիստիկ խնդիրներ ունի

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունը դեռ մայիսից արգելափակել է հայկական մի շարք արտադրանքի ներմուծումը։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում էր, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա․ ասում էր՝ եթե ռուսական շուկան խնդիրներ ստեղծի, արտահանումները դեպի...