Իսկ արբիտրաժային ինստիտուտի մոտ հանրահավաք չի լինելո՞ւ. «Փաստ»

24 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Փաստացի, քաղաքական դրդապատճառներով ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը խլելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը:

Նշյալ որոշումից հետո կառավարությունը որոշեց «կռուտիտ» լինել և մասնավորաբար հայտարարեց, թե «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»:

Դեռևս օրինագծերի քննարկման ժամանակ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ի սկզբանե ակնհայտ է, որ իշխանությունները ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»:

Մելոյանը նշել էր, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու: Մելոյանը նշել էր, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:

«Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ նման որոշումն, իհարկե, սպասելի էր, քանի որ գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Ինչ վերաբերում է որոշման կատարմանը, ապա, Սարգսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը տրամադրված չէ նահանջելու, բայց ոչ թե ուղղակի չեն կատարելու որոշումը, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու: «Ենթադրում եմ, որ որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտ կստեղծեն, որն, իհարկե, կվնասի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին, ընդհուպ կարող է առաջացնել տարբեր երկրների կողմից տարբեր տեսակ սանկցիաների կիրառում»։

Նշենք, որ երեկ հանրության գերակշիռ մասը բավական ոգևորված էր այս որոշումից, իսկ շատ օգտատերեր հեգնում էին, թե Փաշինյանը դեռ չի՞ հայտարարել Ստոկհոլմում հանրահավաք անելու մասին, կամ՝ որոշում ընդունողները դեռ չեն որակվե՞լ որպես «վնգստացող» և այլն…

Հ.Գ. — Ի դեպ, հավելենք, որ երեկ նաև հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար, «քանի որ ազատման հրամանն ապօրինի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...