Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան

21 Հուլիսի, 2025

Եթե հայերը չհեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Россия 1-ի եթերում նման կարծիք է հայտնել Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Հայ Առաքելական Եկեղեցին և հայերին ովքեր ասես որ չեն փորձել ոչնչացնել՝ պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները։ Բայց 2,000 տարվա ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել: Իսկ այժմ՝ մեր աչքի առաջ, 2,000 տարվա մեջ առաջին անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է ոչնչացնել մեկը, ով իրեն կոչում է հայ, ով իրականում էլ հայ է ըստ ծագման։ Սա իսկապես անլսելի բան է։ Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի դավաճանն է, այլև իր հավատքի դավաճանը: Սա իրականում հակաքրիստոսի մի փոքրիկ կտոր է, որը հայտնվել է մեր աչքերի առաջ», — նշել է նա:

Սիմոնյանի խոսքով՝  հայ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, պետք է հասկանա՝ ժողովուրդը ոչ մի տեղ չի գնա, բայց նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ հայկական պետականությանը, Հայաստան պետությանը։

«Եվ Փաշինյանին ձայն տված յուրաքանչյուր մարդ նրա հետ միասին պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Քանի դեռ նրանք չեն գիտակցում դա և դուրս չեն գալիս փողոց նույն կերպ, ինչպես ժամանակին դուրս էին եկել նրա հետ՝ նրան իշխանության բերելու համար, եթե հիմա չեն դուրս գալիս նրան հեռացնելու համար, ապա պիտի հասկանան՝ մինչև իմ երեխաները դպրոցն ավարտեն, Հայաստան պետությունը կարող է մնալ միայն պատմության էջերում։ Մենք այնժամ կկարդանք դրա մասին միայն դասագրքերում։ Եվ մենք կդառնանք աշխարհով մեկ ցրված ժողովուրդ՝ առանց պետության, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարային առումով, չենք ունենա հնարավորություն՝ վերագտնելու սեփական պետությունը։ Եթե Հայաստանում ապրող մարդկանց սա գոհացնում է, ապա ինչ ասեմ՝ երևի արժանի են դրան։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք գոհ են։ Ես կարծում եմ, որ նրանք մոլորեցված են», — նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Ֆուչիկ – Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։ Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար. Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը...

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից...

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների։ «ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ...