Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. Վեհափառ

20 Հուլիսի, 2025

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։ Այս  մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ընդգծեց, որ այս տարվա ՀՅԴ Համահայկական բանակումը իրականացվում է «Պիտի վերադառնանք» կարգախոսով, ինչը կարևոր ուղերձ է՝ վերադառնալու մեր արմատներին ու մեր հոգևոր-ազգային արժեքներին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։

Վեհափառ Հայրապետը, խոսելով ազգային ինքնությունը անխաթար պահելու և հոգևոր արժեքներով առաջնորդվելու հրամայականի մասին, ընդգծեց, որ հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը։

Անդրադառնալով Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու երկրում տիրող դժվարին կացությանը՝ Հայոց Հայրապետը կարևորեց ազգային միաբանությունը՝ ի սեր հայրենիքի և հանուն համազգային շահերի ու առկա մարտահրավերների հաղթահարման։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ ազգասիրության զորեղ ոգին ու կամքը մշտապես ուղեկից լինեն հայ երիտասարդներին՝ համընդհանուր ճիգերով զորացյալ կերտելու հայրենքի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...