Իրավապաշտպան կառույցներին կոչ է արվում արձագանքել եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը. հայտարարություն

20 Հուլիսի, 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւորականությանը եւ սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։

«Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգեւոր եւ կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ եւ մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլեւ բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա:

Սահմանադրությամբ երաշխավորված է պետության եւ եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգեւորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։

Ոչ իրավական եզրաբանություններով («պղծում», «դավաճանություն», «շնացում») վարչապետը միտումնավոր սեւացնում է անհատներին եւ ամբողջ եկեղեցական հաստատությունը՝ առանց ավարտված քննության, առանց փաստարկված դատավարական ընթացակարգի։ Այսօր թիրախում Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը՝ ցանկացած հոգեւորական, ով կհանդգնի արտահայտել հակադրական տեսակետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։

Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում արձագանքել հավատքի ազատության և եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը։

Հայրենիքում եւ Սփյուռքում գործող բոլոր կառույցներին, հասարակական, ակադեմիական եւ լրագրողական շրջանակներին կոչ ենք անում անպայման միանալ մեր ձայնին եւ միասնական կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»։

Նմանատիպ նյութեր

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության...

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել...

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի...

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Նույնը վերաբերում է նաև 2025...