Ահա թե ինչով են զբաղված սոցիալական ոլորտի կառավարիչները․ Թաթուլ Մանասերյան

18 Հուլիսի, 2025

«Սպառնալիք է աղքատության անախադեպ բարձր մակարդակը։ Հայաստանում կա բացարձակ աղքատութուն և թաքնված։ Խոսքը աշխատողների մասին է, որոնք չեն վաստակում այնքան, որքան անհրաժեշտ է իրենց գոյությունը պահելու համար»,- մամուլի ասուլիսում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Մյուս սպառնալիքն այն է, որ բարձրացել է ազգային արժույթի փոխարժեքը․ երեք տարի է, որ աճել և մնացել է նույն կետի վրա։ Եթե առաջին տարին՝ 2022-ը, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանք էր, միանգամից 20 տոկոս բարձրացավ հայկական դրամը ու մնաց, հիմա թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ կկատարվի Ուկրաինայում և այլ տեղերում, էական չէ, պահում են։

Ի՞նչ է դա տալիս․ դա թանկացում է, դա աղքատացման ավելացում է, որովհետև գների անկում մենք չենք տեսել։ Տեղի է ունենում գերաղքատացում։ Ոմանք ասում են՝ մենակ Հայաստանում չէ գնաճը։ Իսկ Հայաստանում ինչպե՞ս են դա կառավարում։ Ուզում եմ ընդամենը էդ տկարամիտներին ասել, որ էն երկրներում, որտեղ բարձրանում են գները և եկամուտների նվազեցում է տեղի ունենում գների աճի համեմատ, պետությունն աշխատավարձի ինդեքսացիա է անում եռամսյակը մեկ։ Ե՛վ նվազագույն աշխատվարձի շեմ է բարձրացնում, և՛ մասնավոր հատվածին է ուղերձ հղում, որ մենք չենք կարող թույլ տալ աղքատացում։ Շեշտեմ՝ եռամսյակը մեկ անգամ։ Հայաստանում եռամսյակը մեկ անգան ոչ միայն չեն վերանայում, այլև պետությանը չի էլ հետաքրքրում»,- ասաց տնտեսագետը և հավելեց՝ հերթական սառնալիք է անորոշությունը, որը շատ լուրջ է․ մարդիկ չգիտեն, թե վաղը ինչ է տեղի ունենալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...