Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

18 Հուլիսի, 2025

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։

Բանաձևն ընդունվեց միաձայն։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու դրա հայ բնակչության դեմ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Բելգիայի օրենսդիր մարմինը ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխադարձաբար հարգվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բանաձևը հստակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։

Բանաձևում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի պահմանը Բաքվի կողմից ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ վերջինին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։

Բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։ Կոչ է արվում բոլոր կողմերին հարգել այդ պայմանագրի դրույթները։

Ներկայացուցիչների պալատը Բելգիայի կառավարությանը հորդորում է աջակցել ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը, ընդլայնել Բելգիայի հյուպատոսական ներկայությունը Հայաստանում, խորացնել մարդասիրական և ռազմական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։

Ընդունված բանաձևով ԵՄ-ին ևս կոչ է արվում կիրառել թիրախային պատժամիջոցներ մարդու իրավունքներ խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, եթե Բաքուն չցուցաբերի իրական պատրաստակամություն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Բանաձևի համահեղինակ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաեգդը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով բանաձևին, նշել է, որ մի կողմից կա Ադրբեջանը, որը խաղաղության համար անընդհատ նոր նախապայմաններ է առաջ բերում, իսկ մյուս կողմից կա Հայաստանը, որը բաց է երկխոսության համար և պահանջում է միայն մեկ բան՝ հարգել իր ինքնիշխանությունը։

«Մենք պետք է մնանք օրենքի և արդարության կողմում։ Բելգիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին և ավելի խորացնի իր համագործակցությունը նրա հետ։ Այս տեքստի քվեարկությունն այս գործընթացում կարևոր փուլ է և երկու ժողովուրդների միջև բարեկամության ևս մեկ ապացույց»,- ասել է Մաեգդը։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ըէւ16

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ըէւ16

Կարակասում երկրաշարժից հետո տեղի է ունեցել առնվազն երկու հետցնցում (աֆթերշոկ)։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։ Տեղի բնակիչների խոսքով՝ հիմնական ցնցումներից հետո նրանք զգացել են ևս երկուսը, որոնք, ըստ նրանց զգացողությունների, տևել են...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում...

Եթե հիմա ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի․ լրագրողը՝ Փաշինյանին

  «Կան բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա, կներեք, ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի ինչ էլ որ լինի»,- այս մասին դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ միացնելով նրա երբեմնի ելույթը։ Մանրամասն՝...

Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով․ Հակոբ Բադալյան

Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են, այսօր դարձյալ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Այս հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հստակ է եւ հայտնի է վաղուց: Այստեղ արդեն չկա...