Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

14 Հուլիսի, 2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:

Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը վարչական շրջանի շենքում անցկացվող հանրային լսումների ժամանակ, տեղեկանալով Ա.Չ.-ի՝ իր ընդունարանում գտնվելու և նրա մասնակցությամբ նախորդ օրը հեռախոսային խոսակցության ընթացքում փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության մասին, դուրս է եկել աշխատասենյակից՝ Ա.Չ.-ին հարվածներ հասցնելու դիտավորությամբ միանալով ընդունարանում գտնվող վարչական շրջանի աշխատակազմի երեք աշխատակիցներին և Երևանի ավագանու անդամին: Վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Չ.-ին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Բացի այդ, 2025 թվականի ապրիլի 28-ին Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը և Ա.Չ.-ն հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ: Դրանից հետո, Ա.Չ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տարբեր լրատվամիջոցների համացանցի ուղիղ եթերի թողարկմամբ Երևան քաղաքի ավագանու անդամի հետ, ապրիլի 29-ին այցելել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք:

Վերջիններս վարչական շենքում իրենց կողմից նախապես հրավիրված տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների առջև հասարակության՝ լրագրողների, վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների, շենքում գտնվող այլ անձանց և տեսանյութը դիտողների նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, շենքի առաջին հարկի անցակետի մոտ փակցրել են վարչական շրջանի նախկին ղեկավարի լուսանկարները, միացրել վերջինիս հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում վիրավորական և անպարկեշտ արտահայտություններով ձայնագրությունը, որից հետո իրենց հետ նախապես վերցրած շշի մեջ առկա սպիտակ հեղուկը լցրել են նախկին ղեկավարի լուսանկարներին՝ խոչընդոտելով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր

Եթե դուք հաշտ եք, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

Եթե դուք հաշտ եք, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Չեք էլ գիտակցում, թե ինչ հետևողականությամբ են...

Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան

  «Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է, բոլորն են տեսել, երբ Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից երկրի վարչապետն ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն,...

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի...

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաեւ որոշակի իմաստով թերեւս անձնական։ Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։ Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի...

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։ «Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ, շատ տվյալներ չեմ կարող տրամադրել։ Այլ տեղեկությունների դեպքում, լրացուցիչ կհայտարարենք»։ Այս մասին...