Բերանս չբացեմ, թե ինչ կասեի Փաշինյանին, որ հանդիպեի․ Մեղրու բնակիչ

14 Հուլիսի, 2025

Մեղրիի «Հին թաղեր»-ի տղամարդիկ ամեն երեկո հավաքվում են թաղամասի զրուցարաններից մեկում, արդեն ավանդույթ դարձած խաղերը խաղում, քաղաքական թեմաներ քննարկում։ Marz News-ը նկարահանման պահին զրուցարանում թաղամասի բնակիչներից երկուսին է հանդիպել։ Տղամարդիկ սրտնեղեցել են, որ Մեղրին, լինելով Հայաստանի կարևորագույն նշանակության քաղաքաներից մեկը, անտեսված է օրվա իշխանությունների կողմից։

Բնակիչների խոսքով՝  գործող նախարարները տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում Մեղրի, այն էլ՝ ամռանը՝ ոչ թե քաղաքի ու իրենց խնդիրներին ծանոթանալու, այլ ուտել-խմելու, լավ ժամանակ անցկացնելու համար։

Ձմռան ամիսներին Մեղրին ընդհանրապես մոռացության է մատնվում։

«Հայ-իրանական սահմանով տեղափոխվող բոլոր բեռները Մեղրիով են անցնում, բայց ամենաթանկ ապրանքը մեղրեցիներն են գնում, քանի որ բոլոր մթերքները Մեղրիից Երևան են հասցնում, հետո նորից վառելիք ու ռեսուրս են ծախսում, Մեղրի հասցնում»,- ասում է Անդրանիկ պապը։

Տնտեսությունից մինչև անվտանգային, հարցեր, ամենուր քաոս է։ Անաստասին առավել մտահոգում է օրենսդիրում իշխանության և ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը։

«Չկա մեկը, որ էս բոլորին բարիշացնի, ի վերջո բոլորս մեկ հայ ենք»,- զարմանում է նա։

 

Նմանատիպ նյութեր

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է: Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին...

«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Իրանի ու Հայաստանի անվտանգության փորձերի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության ու պետական դիմադրողականության կապը հասկանալու համար։ Իրանը, ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումների պայմաններում, մշակել է հաղթանակի գինը բարձրացնելու...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանը Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա...

Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»

Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին տարիների լավատեսական պատկերը բախվում է բարդ իրականությանը։ ԿԲ-ի գնահատականներով սպասվում են աճի դանդաղում, կառուցվածքային խնդիրներ, արտաքին առևտրի նվազում, ներդրումային անորոշություններ, գնաճային ճնշումներ ու ընթացիկ հաշվի...

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը․ «Ժողովուրդ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և...