Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան

14 Հուլիսի, 2025

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1․ Հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
Սո՛ւտ է։
Թուրքիան բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշել ու քաշում։ Դրանց մի մասը կատարվել ու գերակատարվել են (Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին), մյուս մասը կատարման փուլում է։
2․ Փաշինյանն ու Ալիևը ուղիղ բանակցություններ են վարում՝ առանց միջնորդների։
Սո՛ւտ է։
Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն ունեն գաղափարական և գլոբալ միջնորդ` ի դեմս ԱՄՆ–ի։ Կա նաև «գետնի վրա» միջնորդ, որն ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցն է՝ Թուրքիան։
3․ Փաշինյանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և փոխարենն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» ու պայքարում ՀՀ ինքնիշխանության համար։
Սո՛ւտ է։
Փաշինյանը Թուրքիայում կողմ արտահայտվեց թուրանական նախագծին, իսկ նրա չինովնիկը Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո խոսեց Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանին կապող ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին։ Դա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանն այս ամենի կյանքի կոչման դեպքում կկորցնի ինքնիշխանությունն այդ տարածքում և այն գործնականում կվերահսկվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի նախագծի՝ այդ ճանապարհի 30 տոկոս վերահսկողությունը կմնա ՀՀ–ին, իսկ 70 տոկոսը կվերահսկեն ամերիկացիները, որոնք կհանձնեն այն «անկախ» կառույցի։ Այդ «անկախների» դերին հավակնում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Փաշինյանը Թուրքիայում ու Աբու Դաբիում հենց այդ թեմաներն էր բանակցում։
2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում թուրանական նախագիծն է քննարկվել։ Այդ նախագծի իրագործման և ՌԴ–ին մեր տարածաշրջանից դուրս մղման համար էլ Արցախը Նիկոլը, Բայդենի, Մակրոնի, Միշելի, քավորոությամբ հանձնեց Ադրբեջանին։ Հիմա էլ աշխարհաքաղաքական զոհասեղանին ամբողջ Հայաստանն է դրված։ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը մեծագույն բլեֆ է։
․․․․․․․․․․․․․
Նիկոլական ստերին և պատերազմաբեր ծրագրերին պետք է հակադրել իրական խաղաղության մոտեցումը, որի անկյունաքարային կետերից պետք է լինեն՝
1. հայ–ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն ռուսական միջնորդությամբ․ առանց միջնորդի ու երաշխավորի Հայաստանը մշտական զիջողի դերում է լինելու,
2. հայ–թուրքական հարաբերությունները պետք է առավելագույնս տարանջատել հայ–ադրբեջանականից, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օպտիմալ հարթակը 3+3 ձևաչափի շրջանակներում կարող է լինել, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը հնարավոր է բալանսավորել Իրանով և Ռուսաստանով։
Մնացած դետալների մասին բազմիցս ենք խոսել։ Սրանք բազայիններն են։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...