Եկեղեցին այսօր չի լռում․ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը․ Տեր Վրթանես Բաղալյան

12 Հուլիսի, 2025

Տեր Վրթանես Բաղալյանը  գրել է, որ եկեղեցին այսօր չի լռում։ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը։

«Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Հոգևորականներով հավաքվել էինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ քննարկելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու արդի իրողությունները։

Սակայն Մայր Աթոռի մթնոլորը շատ տխուր էր, որովհետև ժողովին ներկա չէին բարեշնորհ Հրայր Սարկավագը, գերաշնորհներ Տեր Բագրատ և Տեր Միքայել արքեպիսկոպոսները։ Սա մի ցավալի իրավիճակ է, որը հարված է ոչ միայն վերոհիշյալ հոգևորականներին, այլև ամբողջ հավատացյալ ժողովրդին և ողջ հոգևոր դասին։

Մանավանդ, ակնբախ էր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բացակայությունը, որովհետև տարիներ շարունակ քահանայից ժողովների հոգածու կազմակերպիչն ու առաջնորդողն էր։

Սրբազան Հայրն այսօր, ի հեճուկս օրենքի և արդարության, ապօրինաբար զրկվել է իր ազատությունից։ Նա ազատազրկվել է ոչ թե հանցանքի, այլ` հայրենասիրության, ճշմարտությունը բարձրաձայնելու, հավատքի, Հայ Եկեղեցու նկատմամբ անմնացորդ նվիրումի և ծառայասիրության համար։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ նախկին քահանայից ժողովներից տարբեր քահանայից ժողով, քահանայից ժողովները տարիներ շարունակ իրենց ճշգրիտ ընթացքն ու ոգեղեն կարգը գտնում էին հենց Սրբազան Հոր հովվական խնամակալության ներքո, բայց այսօր ստիպված էինք հավաքն անցկացվել առանց նրա ֆիզիկական ներկայության։

Ժողովը պատշաճ կերպով համակարգեց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, սակայն բոլորիս հոգում բացակայում էր մի բան՝ արդարության ձայնը, որն այսօր խլացվել էր Նկիոլի պետական բռնազավթիչ մեքենայի կողմից։

Սիրելինե՛ր, Տերը մեզ զգուշացնում է.

«Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն և ձեր մասին սուտ չար խոսքեր ասեն Իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Մատթ. 5:11-12)։

Այս խոսքերը ոչ թե պարզապես մխիթարություն են, այլ՝ ուղեցույց։ Քանզի երբ ծառան նմանվում է իր Տիրոջը, երբ նա դառնում է հալածված, նսեմացված և ազատազրկված՝ արդարության համար, այդ ժամանակ իսկ նա վկայում է Տիրոջ ճշմարտությունը։ Սրբազան Միքայելը՝ իր համբերությամբ, իր ամուր և անհողդողդ դիրքորոշմամբ, այսօր դառնում է կենդանի վկայություն այդ երանության կրողի։

Բայց ո՞ւմ ձեռքով է իրականացվում այս հալածանքը։ Հալածանք, որ իրագործվում է Նիկոլի հանձնարականներով գործող ուժային տարբեր ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց գործիքակազմը դարձրել են սուտն ու կեղծիքը և օրինականության դիմակով թաքցված անօրենությունը։

Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի։ Նրանք, ովքեր անօրինաբար բռնանում են այս մարմնի դեմ, գործնականում հակադրվում են հենց Քրիստոսին։

Պողոս առաքյալն ասում է.

«Ովքեր ուզում են աստվածավախությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոս 3:12)։

Այս խոսքը հատկապես պարզ է դառնում այսօր, երբ տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոսով ապրող առաջնորդը և այլ հոգևորականներ հալածվում՝ իբրև մեղավոր։

Բայց, սիրելինե՛ր, եթե հոգևոր հովիվներն են հալածվում, ապա բանավոր հոտը պիտի զարթնի ու հալածվողների կողքին կանգնի իր զորավոր աղոթքներով։ Սա փորձություն է, բայց նաև՝ ամրության պահ։ Մենք լռությամբ կարող ենք դառնալ մեղսակից անարդարությանը, իսկ մեր զորավոր աղոթքներով առիթ բարեշնորհ եղբոր և գերաշնորհ սրբազանների ազատության։

Եկեղեցին այսօր չի լռում։ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը։ Եկեղեցին շարունակում է իր ուղին՝ խաչով, հալածանքով, բայց նաև՝ հարությամբ։ Եվ մենք այսօր միայնակ չենք, քանզի մեր կողքին է Տերը, և մեր մեջ՝ Նրա Սուրբ Հոգին։

Ուստի, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր աղոթքներում հիշե’նք Հրայր սարկավագին, Տեր Միքայել և Տեր Բագրատ արքեպիսկոպոսներին։ Աղոթե՛նք արդարության հաղթանակի և իրենց ազատության համար։ Հանուն Քրիստոսի չվախենա՛նք ընդդիմանալ խավարին։ Մեր հալածվող սարկավագների, քահանաների, վարդապետների, եպիսկոպոսների և կաթողիկոսի կողքին լինե՛նք։

Ամեն», — գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...