Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. «Փաստ»

12 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար քաղաքացիները հայտարարագիր պետք է ներկայացնեին մինչև 2025 թվականի մայիսի 1-ը: Սակայն կառավարությունն, ի վերջո, որոշեց երկարաձգել ժամկետը՝ մինչև նոյեմբերի 1-ը:

Ճիշտ է, պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ID քարտերի ստացման հետ կապված խնդիրներ կան, մասնավորաբար հերթեր են գոյանում, այդուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ պատճառն ավելի խորքային է: Բանն այն է, որ կառավարությունում էլ շատ լավ հասկանում էին, որ մինչև մայիսի 1-ը շատ քչերն են հայտարարագիր ներկայացնելու: Սակայն նույնիսկ ժամկետի երկարաձգման պարագայում շատ տնտեսագետներ կանխատեսում էին, որ, ի վերջո, հայտարարագիր կներկայացնի մոտ 150 հազար քաղաքացի, ինչը ևս մեկ անգամ կփաստի, որ համակարգը ձախողված է, իսկ մարդիկ բոյկոտում են այն:

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով նշել, թե հարցման պատասխանի օրվա դրությամբ քանի հայտարարագիր է ներկայացվել: ՊԵԿ-ից ստացված պատասխանի համաձայն, «ՀՀ ՊԵԿ հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանում 10.07.2025թ. դրությամբ առկա տվյալների համաձայն, 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 82636 ֆիզիկական անձ»։ Այսինքն, չնայած նոր կարգավորումներով որպես հայտարարագիր ներկայացնելու սկիզբ սահմանված է մարտի 1-ը, սակայն այդ գործընթացն իրականում սկսվել է հունվարի 1-ից, և փաստացի 6 ամիս 10 օրվա ընթացքու հայտարարագիր է ներկայացրել 82636 անձ, ինչը նշանակում է, որ մոտավորապես 90 տոկոսն այս պահին բոյկոտում է համակարգը: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ դրանց մեծ մասն, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին, որոնք միշտ էլ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն են ունեցել, ինչպես նաև պետական համակարգի այլ աշխատողներ, պատկերն առավել պարզ կդառնա:

Եթե հաշվի առնենք, որ մինչ ժամկետի ավարտը մնացել է ընդամենը 3,5 ամիս, ապա, տարբեր կանխատեսումներով, կառավարության համար նույնիսկ ամենալավատեսական «սցենարով» հայտարարագիր կներկայացնի մոտ 150-170 հազար մարդ, որը կկազմի 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց մոտ 20-25 տոկոսը…

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...