ՀՅԴ — ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

11 Հուլիսի, 2025

ՀՅԴ–ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, ՔԿ Երևանի վարչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նշենք, որ նման գրառում արել էր ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Դա ուղղակի հայտարարություն չի, դա արվել է այս գործողություններին զուգահեռ, ցույց տալով, թե ինչի են արվում այս գործողությունները։

Այո, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են դաշնակցությունը փակելու մասին զուգահեռ այն գործողություններին, որ իրականանում են ու դրանով իսկ իրենք ցույց են տալիս, որ այս գործողությունները իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատճառ և քաղաքական նպատակադրումներ »,– ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...